?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ալմելո հայաշատ քաղաքում Ապրիլի 24-ին բացվեց  Եվրոպայում իր տեսակի մեջ եզակի Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշահամալիրը: Այն կառուցվել է հայկական եկեղեցիների սխեմայով` տասնվեց սյուների վրա: Համալիրի հիմքը հանդիսացող տասնվեց տուֆից խաչքարերը պատրաստվել են Հայաստանում: Բազմաթիվ հայեր Նիդերլանդների հեռավոր վայրերից, նաև հարևան երկրներից  ժամանել էին հարգանքի իրենց տուրքը մատուցելու բարերար Քրիստիան Գելիջիի նախաձեռնությամբ հիմք դրված նահատակների հուշհամալիրին:

Ալմելոյի քաղաքապետարանի մոտ, մինչ հուշարձանի բացումը 100-ի հասնող թուրքեր էին խմբվել և բողոքում էին հուշարձանի բացման կապակցությամբ:Նրանցից մեկը տեղական rtv oost հեռուստաալիքի լրագրողին բացատրել է, որ իբր ցեղասպանություն 1915 թվականին, որպես այդպիսին  գոյություն չի ունեցել և Ալմելոյի հայկական եկեղեցին իբր փչացրել է կանաչ տարածքը:Նույն հեռուստաալիքի կայք էջը սակայն հղում է կատարել վիքիպեդիայի De Armeense genocide ( Հայոց Ցեղասպանութիւն) էջին և ավելացրել, որ ի թիվս շատ երկրների Նիդերլանդները ևս այն ճանաչել է:

Թուրքերին միացել են նաև ադրբեջանցիներ, ովքեր կրել են դրոշներ և ցեղասպանությունը մերժող պաստառներ, մասնավորապես պնդմամբ, որ այն պետք է հետազոտեն պատմաբանները և ոչ թե քաղաքական գործիչները:   Թուրք-ադրբեջանական վայնասունը չի խոչնդոտել հուշարձանի բացման պատշաճ արարողակարգին: Թուրքերի բողոքի մասին ոստիկանությունը նախօրոք տեղյակ է եղել:

Հուշարձանի բացման և անմեղ զոհերի հիշատակը հարգելուն իրենց մասնակցությունն են ունեցել Նիդերլանդներում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, Նիդերլանդների խորհրդարանի պատգամավորներ, տեղի իշխանությունների ներկայացուցիչներ, հայ համայնքի և եկեղեցական կառույցի ղեկավարներ, բազմաթիվ հյուրեր:

ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ

Լուսանկարները ' Էմիլ Հաուբենի և Մաստրիխտի ԱՆԻ հայ համայնքի կայք էջի

Ավելի մանրամասն' այստեղ

Կարդացեք, նաև Ալմելոյում չնայաց թուրք-ադրբեջանական վայնասունին բացվեց ցեղասպանության զոհերի հուշհամալիրը

/