?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հոլանդահայ Ֆեդերացիայի (FAON) Ապրիլ 24 Կոմիտեն,  300-ամյա պատմություն ունեցող Ամստերդամի նոր վերանորոգված Հայ Առաքելական «Սուրբ Հոգի» եկեղեցու կամարների ներքո  հուշ-երեկո  էր կազմակերպել: Ոգեկոչվեց Մեծ Եղեռնի զոհերի անմար հիշատակը: Երեկոյին  ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ զոհերի հիշատակը:

Զեկույցի տեսաերիզներն ու հոդվածը' այստեղ (սեղմեք փակագծից առաջ գտնվող' այստեղ բառը)

Երգչուհի Նաիրա  Մադոյանը, ով հանդես եկավ հոգևոր երգերի շարքով:


Նիկոլայ կրտսեր Ռոմաշուկը հնչեցրեց հայկական դուդուկի հոգեթով մեղեդին:

Սվետլանա Աղաջանյանի  հոգեհունչ կատարմամբ ներկաներն ունկնդրեցին «ՈՒր ես մայր իմ», «Կռունկ»,«Կիլիկիա» երգերը:

Ռուզաննա Հակոբյանի կատարմամբ քանոնով հնչեցին ազգային երգերի երաժշտական կատարումներ:

«Նաիրի» լարային քառյակը' 1-ին ջութակ Նարինե Նանայան, 2-րդ ջութակ Նատալյա Ժդանովա, Գոհար Մխիթարյան-ալտ և Վլադիսլավ Կոզին-թավջութակ:

Կատարում է Արմեն Նազարյանը Անրի Վյոտան' Կապրիչիո դո մինոր ալտի համար: