?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրապետյան-

«Այս երկար տարիներու շատ դժվարին և շատ
հոգնեցուցիչ բայց հաջողությամբ պսակված
աշխատանքս, նվիրում եմ, Հայոց Ցեղասպանության
Անմեղ Զոհերու 100 Ամյա Տարելիցին»

Դեռ անցյալ տարվա վերջերին մամուլը շրջանառեց մի լուր, ըստ որի Ամստերդամի բազմաթիվ կամուրջներից մեկն անվանվելու է   «Հայկական կամուրջ»: «Նիդերլանդական Օրագիրը» պարզեց  թե կոնկրետ Ամստերդամի որ կամուրջի մասին էր խոսքը և պարզաբանումներ ստացավ Նիկոլայ Ռոմաշուկից' հենց այն ազգանվեր անձից , ով  նախանձախնդրորեն մտահոգ էր եղել այս հարցի լուծմանը:

Վերջին մի քանի ամիսներն այն ժամանակամիջոցն էին, որպեսզի Ամստերդամի քաղաքային իշխանությունները հարցին մոտենային գործնական ձևով: Եվ ահա չուշացավ ուրախ լուրը: ինչպես պարոն Նիկոլայ Ռոմաշուկն է  գրում. «Հայոց Ցեղասպանության 99-րդ տարեդարձի օրերը նշելեն ետք, ձեզի լավ լուր պիտի հայտնեմ, Հոլլանտական ասացվածք մը կա որ այսպէս է

հնչում, «Անձրեւից հետո արեւն է ծագում»: Իրավ է' մայիսը, մեր պատմական հաղթանակների ամիսը, մեզի հույսի ու արևի շող է: Հենց Մայիս ամսվա 15-ի կեսօրին,  Ամսթերտամի քաղաքապետարանը, 293 համարանիշը կրող կամրջին ամրացնելու է հուշատախտակներ հետեվյալ գրությամբ. «ARMEENSEBRUG»

Ի դեպ Ամստերդամի կենտրոնական մասում կան 273  կամուրջներ (ընդհանուր ' 1700-ից ավելի), շատերը համարակալած են և չունեն անվանումներ: Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ իշխանությունները հազվադեպ են նոր անվանումներ տալիս այս կամ այն կամրջին, կամ դա անում են մանրակրկիտ ուսումնասիրություններից ու հետազոտություններից հետո: Օրինակ անցած տարի այդպիսի 12 դիմում է ստացվել համապատասխան հանձնաժողովներին, որից 2 դիմում է քննարկման ընդունվել: Արդյունքում բավարարվել է միայն հայկական կամրջի անվանման հարցը:

Թեև  տեղաբնակները այս կամուրջը վաղուցվանից են «Հայկական» կոչում, այնուամենայնիվ պարոն Ռոմաշուկից 4 տարի պահանջվեց իշխանություններին համոզելու, որ այն ամրագրվի պաշտոնապես: Նա հոլանդական արխիվներից "հայկական հետքն" ապացուցող  փաստաթղթեր է  հավաքել: Մասնավորապես հայ վաճառականներն ու Ամստերդամի հայ բնակիչները այս կամրջով են անցուդարձ արել, այցելել «Սուրբ Հոգի» հայկական եկեղեցի, որի հիմնադրման 300-ամյակը ի դեպ  այս տարի է լրանալու: Միառժամանակ այս անվանումով ապացուցվում է Նիդերլանդներում հայերի ունեցած դերն ու ամրագրվում  նրանց գործունեությունը ակտիվ քաղաքական կյանքում:

«Ես բազմաթիվ ապացույցներ ներկայացրի Ամսթերտամի քաղաքապետարանին  նախ  այն  պատճառով , որպեսզի ապացուցեմ, որ «ARMEENSEBRUG» անունը, պատվաբեր է նաև հոլանդացիների համար,-ասում է պարոն Ռոմաշուկը, նաև  արդարացի է, քանի, որ հայ ժողովուրդը իրոք արժանիքներ ունի:Դրա վկայությունները բազմաթիվ են, Հայերը մեծ դեր ունեն Նիդերլանդների ոսկեդարի (17-րդ դար) բարգավաճմանը, երկրորդ համաշխարհային պատերազմին Հայ զինվորներու ցուցադրած վէրաբերմունքը ի օգուտ Նիդերլադական բանակի և այլը»:

«ARMEENSEBRUG» տեղանունը գրանցվելու է պաշտոնական ձեռնարկներում, բոլոր տեղեկատվական և ճանապարհորդական ուղեցույցներում, տուրիստական, քարտեզագրության և այլ համակարգերում:

Հիշեցնենք, որ Սա Նիկոլայ Ռոմաշուկի առաջին հայրենասիրական ձեռնարկը չէ: Նա բազում անգամ է նախաձեռնություններով հանդես եկել: Մասնավորապես նրա որոնողական ջանքերի շնորհիվ հայտնաբերվել է Ամստերդամի  հայկական եկեղեցու վարդապետ Հովհաննես Մինաս Ամասացու (մահացել է 1768թ.) գերեզմանը:Այն ամփոփված է 444 համարի ներքո և գտնվում է Ամստերդամի Oude Kerk-ի (հին եկեղեցի)գերեզմանոցում, որտեղ  բավական ճանաչված ու սահմանափակ թվով նշանավոր մարդիք են ամփոփված:

Նաև նրա օժանդակությամբ է Հայաստանից Նիդերլանդների Ասեն քաղաք տեղափոխվել հսկա հայկական խաչքար, որտեղ ամեն տարի ապրիլի 24-ին ոգեկոչվում է 1915 թվականի ցեղասպանության զոհերի հիշատակը:

Նրա ջանքերի շնորհիվ է կառուցվել Հրանտ Դինքի անունը կրող հայկական գերեզմանատունը:

Նիկոլայ Ռոմաշուկ-Հայրապետյանը Երուսաղեմից Նիդերլանդներ է տեղափոխվել 1976 թվականին: Նա մի շարք հասարակական և մշակութային կազմակերպությունների անդամ է և ղեկավար, մասնավորապես' "Համաշխարհային հայկական կոնգրես" հայկական հասարակական միավորումների միջազգային միության հիմնադիրներից է, "Համաշխարհային հայկական կոնգրես"-ի Գերագույն Խորհրդի անդամը :


Ա.Կնյազյան

«Նիդերլանդական Օրագիր»

Կրտսեր (ձախից)  և ավագ  Ռոմաշուկները Հաագայում Հայոց Ցեղասպանության 99-ամյակի միջոցառման ժամանակ