?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հարգելի հայրենակիցներ,Սույն  թվականի մայիսի 6-ից 10-ը  Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «B&W Hallerne» արենայում անցկացվելու է «Եվրատեսիլ-2014» երգի համաեվրոպական մրցույթ-փառատոնը: Հայաստանն այս տարի ևս իր մասնակցությունն է բերում այս հեղինակավոր միջոցառմանը` ի դեմս Արամ MP3-ի, ով կկատարի «Not Alone» գեղեցիկ երգը: Մրցույթի անցկացման կարգի համաձայն` մայիսի 6-ին կկայանա առաջին կիսաեզրափակիչ փուլը, որտեղ հանդես կգա հայաստանյան երգիչը,եզրափակիչ փուլը` մայիսի 10-ին: Հայցում ենք ձեր, ձեր կազմակերպությունների ու կառույցների անդամների և համայնքի բոլոր ներկայացուցիչների աջակցությունը մեր մասնակցին երկու փուլերի ընթացքում, ակտիվ քվեարկությունների միջոցով մեկ անգամ ևս բարձր պահելու Հայաստանի անունը համաեվրոպական հարթակում:

Մեր հայրենակիցներին Արամին աջակցելու հորդոր են ուղղել Սփյուռքի նախարարությունը, Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունը, տեղի հայ համայնքների ու կազմակերպությունների ներկայացուցիչները: