?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքի հայկական «Անի» կազմակերպությունը մասնակցել է մայիսի 4-ի Հիշատակի օրվան նվիրված (Dodenherdenking) միջոցառումներին

ՄԱՍՏՐԻԽՏ (4-ը Մայիսի) Համաշխարհային երկրորդ պատերազմում զոհվածների ազգային Հիշատակման օրը (Dodenherdenking) Նիդերլանդներում նշվում է 1947 թվականից: 1961 թվականին որոշվեց, որ այդ օրը հարգվելու է բոլոր կոմֆլիկտներում զոհվածների հիշատակը: 1987 թվականից հիմնադրվեց «Մայիսի 4-ի և 5-ի ազգային կոմիտե» -ն, որը կազմակերպում է Հիշատակի և Ազատագրման օրերին նվիրված միջոցառումները:
Հայ Համայնքի անդամները ևս ծաղկեպսակ են դրել Մաստրիխտի կենտրոնում գտնվող զոհվածների հուշարձանին: