?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Անսահման շնորհակալ ենք «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում Հայաստանի մասնակից Արամ MP3-ին կիսաեզրափակիչ փուլում աջակցելու համար

Հարգելի հայրենակիցներ,

Անսահման շնորհակալ ենք «Եվրատեսիլ 2014» երգի մրցույթում  Հայաստանի  մասնակից Արամ MP3-ին  կիսաեզրափակիչ փուլում աջակցելու համար:

Ոգևորության և համախմբման ևս մեկ քայլ, և Եվրատեսիլ 2015-ը կարող է կայանալ Հայաստանում բազմահազար օտարերկրյա այցելուներ բերելով Հայաստան, և այն էլ Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցին աշխարհի ուշադրությունը սևեռելու Հայաստանի և հայոց պատմության վրա:

Սիրելի հայրենակիցներ,

Օգնեք Արամին,  նպաստեք նրա հաղթանակին` այսինքն հայության հաղթանակին:

2015-ը պետք է լինի հաղթանակների տարի:

Եզրափակիչ փուլը տեղի կունենա  ս.թ. մայիսի 10-ին:

Կանխավ շնորհակալություն:

ՀՀ սփյուռքի նախարարության

Եվրոպայի հայ համայնքների վարչություն

Հ.Գ-Անկասկած միանում ենք կոչին և կիսում ենք այս տողերում հնչեցված լավատեսական կարծիքը

Կոպենհագենում ավարտվել է «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Մեր երկիրը ներկայացնող Արամ MP3-ն հավաքեց 174 միավոր՝ զբաղեցնելով չորրորդ հորիզոնականը: Մրցույթի հաղթող ճանաչվեց Ավստրիան ներկայացնող տրանսվեստիտ Կոնչիտա Վուրստը:

Facebook սոցիալական կայքի իր էջում հայ կատարողը շնորհակալություն է հայտնել բոլորին աջակցության համար:

"Շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլորին, ովքեր իմ կողքին էին այս ամիսների ընթացքում և սատարում էին ինձ... Եվրոպայում ապրող իմ սիրելի հայեր շաաաաատ շաաատ շնորհակալ եմ բոլորիցդ իմ օգտին քվեարկելու համար... Եթե քվեարկության թվեր չեն համընկել՝ դա ձեր մեղքով չէ... Իրականում ժյուրին է մեզ ցածր միավորներ տվել, իսկ ձեր քվեարկության արդյունքները կարող եք տեսնել այս կայքում... Կրկին անգամ շատ շնորհակալ եմ իմ օգտին քվեարկելու համար...", -  գրել է Արամը: