?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

zzam1.JPG

Օրերս հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան  և  Հայկական Բարեգործական Ընդհանուր  Միության Ալմելոյի մասնաճուղը  Հայոց Ցեղասպանության 100 ամյակի  միջոցառումներին ընդառաջ Ամստերդամ և Ալմելո քաղաքներում կազմակերպել էին հանդիպումներ  ամերիկաբնակ հայտնի հայ պատմաբան, պրոֆեսոր Ռիչարդ Հովհաննիսյանի հետ, ով  հանդես եկավ «Հայոց ցեղասպանության վերջին փուլը` 1922 թ. Զմյուռնիայի աղետը» թեմայով: Դասախոսությունը' պատկերների ցուցադրմամբ Զմյուռնիայի հայկական ծաղկուն համայնքի և 1922-ին դրա ոչնչացման մասին էր: Հովհաննիսյանն անձամբ  շրջագայել է Իզմիրում և նրա շրջակա վայրերում:

Այս աղետը, որ հայոց ցեղասպանության վերջնական փուլի մի մասն էր կազմում, նշանավորեց նրանով, որ վերջ տրվեց պատմական Էգեյան ափամերձ շրջաններում հզոր քրիստոնեական համայնքի ներկայությանը: Այնտեղից փախուստի մատնվեց հարյուր հազարավոր հույներ , հայերի:Տեղի ունեցավ կոտորած :

Պրոֆեսորը տեսանյութերի միջոցով, հանգամանալի ու մանրամասը բացատրություններ տվեց ցեղասպանության, նրա ծնող պատճառների, դրա հրեշավոր իրագործման ու հետևանքների մասին: Նիդերլանդահայ բազմաթիվ երիտասարդներս մոտիկից ու մանրամասը շատ բան իմացանք այս հրեշավոր իրադարձության  մասին: Մարդկության առաջնահերթ խնդիրը պետք է լինի այն կանխարգելելը: Անցյալը մոռանալ նշանակում է չտեսնել ապագան:

Շուշան Օսիպյան

Ամստերդամի համալսարանի ուսանողուհի

zzam.JPG zzam4.JPG