?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայի բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության համագումարին

.

Նիդերլանդների հաշվիչ դատարանի նախագահ Սասկիա Ստիվելենգի հրավերով Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Հաագայում մեկնարկած Բարձրագույն վերահսկիչ մարմինների եվրոպական կազմակերպության /ԵՎՐՈՍԱԻ/ 9-րդ հնգօրյա համագումարին. Այս մասին տեղեկացնում է ՀՀ Վերահսկիչ պալատի մամուլի ծառայությունը:
Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդներում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:Վերջին վեց տարիներին Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատը բավականին ակտիվ ինտեգրվում է եվրոպական վերահսկիչ կառույցների շրջանակներում: Միայն խախտումներ հայտնաբերելը բավարար չէ, անհրաժեշտ է գտնել խնդիրների լուծման նոր բանալիներ. սա է վերահսկիչների նոր առաքելությունը: Հաագա կատարած այցի ընթացքում Նիդերլանդների, Լեհաստանի, Լիտվայի և մյուս երկրների իր գործընկերների հետ Իշխան Զաքարյանը քննարկել է նաև երկկողմ համագործակցությանն ու համատեղ ծրագրերին ուղղված մի շարք հարցեր: Առաջիկա երեք տարիներին եվրոպական կառույցի նախագահությունն անցնում է հոլանդական կողմին: Հոլանդական փորձին Հայաստանի վերահսկիչները լավ ծանոթ են. ընդամենը վերջերս ավարտեցին եռամյա համագործակցության ծրագիրը: «Տեխնիկական աջակցություն», Փորձի փոխանակում», «վերապատրաստման ծրագրեր և համատեղ ստուգումներ». սրանք են հմինական գործիքները, որոնցով Հայաստանի վերահսկիչ կառույցն իր եվրոպական գործընկների միջոցով փորձելու է շարունակել իր բարեփոխումների ընթացքը: Համագումարի շրջանակներում Հաագայում հավաքված եվրոպական երկրների վերահսկիչ կառույցների նախագահներին ընդունել է նաև Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը: Իշխան Զաքարյանը Հաագայում այցելել է նաև Հայաստանի դեսպանություն, որտեղ՝ որպես Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեի նախագահ, հանդիպել է Հոլանդիայում գործող հայկական կազմակերպությունների ղեկավարների և հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց հետ քննարկել է 2015թ. անցկացվելիք համահայկական ամառային խաղերին վերաբերվող մի շարք կազմակերպչական հարցեր: Ի դեպ հիշեցնենք, որ 2015 թվականին անցկացվելիք համահայկական ամառային 6-րդ խաղերն ընդգրկված են Հայոց ցեղասպանության հարյուր ամյակին նվիրված պետական միջոցառումների ծրագրում. ասված է ՎՊ-ի մամուլի հաղորդագրության մեջ: