?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ֆոտոկոլաժը' ՆԻԴ.ՕՐԱԳՐԻ

Հաագա, 27 հունիսի 2014 – Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունները'  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող գանգատ  են ներկայացրել Նիդերլանդների դատական ատյաններին: Հսյցն ուղղված է 2014 թվականի հունիսի 1-ին Ալմելո քաղաքում տեղի ունեցած թուրքական հանրահավաքի կազմակերպիչների, հռետորների և մասնակիցների հակահայ հակազգային գործունեության  դեմ:   Հանրահավաքն ուղղված էր ընդդեմ Ալմելոյի Հայ Առաքելական եկեղեցու սեփական հողամասում վերջերս տեղադրված հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալի: Հանրահավաքի ընթացքում, որին մասնակցել են Նիդերլանդների տարբեր քաղաքներից  ժամանած շուրջ 3000 մարդ, տարբեր արտահայտություններով հերքվել է հայոց ցեղասպանությունը: Ցուցարարները նույնպես վանկարկել են հակահայ կարգախոսներ:

Ըստ Համագործակցող հոլանդահայ կազմակերպությունների ոտնահարվել է հոլանդական Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածը` հայ ժողովրդի դեմ խմբային զրպարտություն, խտրականություն և ատելություն հրահրելու պատճառով:

Այդ հանրահավաքի մասին Նիդերլանդների Արտաքին Գործերի նախարարին, Սոցիալական Հարցերի և Աշխատանքի նախարարին, ինչպես նաև Անվտանգության և Արդարադատության նախարարին գրավոր հարցեր են ներկայացրել հոլանդական խորհրդարանի պատգամավորներ Պիտեր Օմզիգտը (Քրիստոնյա դեմոկրատական կոչ – CDA), Հարի Վան Բոմելը (Սոցիալիստական կուսակցություն – SP), Ժոել Ֆորդեվինդը (Քրիստոնեական միության – CU), Կեես Վան Դեր Ստայը (Բարեփոխված քաղաքական կուսակցություն – SGP) և Ռեյմոնդ Դե Ռոնը (Ազատության համար կուսակցություն – PVV): Բացի Հայոց ցեղասպանության ժխտմանը վերաբերող հարցադրումներից, այնտեղ կան նաև հանրահավաքի կազմակերպման մասին հարցեր, քանի որ ցրված թռուցիկներից ակնհայտ է դառնում Թուրքիայի Diyanet Կրոնական հարցերով վարչության դերը, որը նաև անվճար երթևեկության միջոցներ է տրամադրել ցուցարարներին:

Միջազգային գիտական շրջանակներում գոյություն ունի համաձայնություն հայոց ցեղասպանության մասին: Հոլանդիայի խորհրդարանը հայոց ցեղասպանությունը միաձայն ճանաչել է 2004 թվականին (Ռաուֆուտի բարաձևը):

Ա.Կնյազյան

«Նիդերլանդական Օրագիր»


Comments

( 1 comment — Leave a comment )
( 1 comment — Leave a comment )