?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

hayast
2014 թվականի սեպտմբերին Երևանում կայանալու է «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովը: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հաշված ամիսներ առաջ Սփյուռքի և Հայաստանի ընտյալ մտավոր ներուժի հավաքը կարող է պատմական դառնալ, եթե այն կարողանա մշակել այնպիսի մոտեցումներ ու սկզբունքներ, որոնք թույլ կտան հակազադել 1915 թվականի ցեղասպանության ժխտման հարցում Թուրքիայի ղեկավարության քաղաքականությանը: Եթե ոչ , ապա այն կարելի է համարել հերթական:
«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին  մասնակցելու են նաև Նիդերլանդահայ պատվիրակները:


Սփյուռքի կառույցների 600 և ավելի ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին

[Spoiler (click to open)]

«Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովի մասնակից օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի պետտուրքից

11515_am_2

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի առաջարկով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է,թե ինչ աշխատանք է կատարվել ս.թ. սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ:

Կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ «Հայաստան-Սփյուռք» 5-րդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետտուրքի վճարումից:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից:

«Սփյուռքի կառույցների 600 և ավելի ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովին».Հրանուշ Հակոբյան

11515_am_7

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետի առաջարկով ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, թե ինչ աշխատանք է կատարվել ս.թ. սեպտեմբերի 18-21-ը տեղի ունենալիք Հայաստան-Սփյուռք հերթական համահայկական համաժողովի նախապատրաստության ուղղությամբ:

«Նախորդ համաժողովը տեղի է ունեցել 2011 թվականին: Այս տարի 600 և ավելի սփյուռքի կառույցների ղեկավարներ հաստատել են իրենց մասնակցությունը, և այդ գործընթացը շարունակվում է: Համաժողովին մասնակցում են Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ղեկավարությունը և բոլոր համահայկական կառույցների ղեկավարները, այդ թվում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսը, Կաթողիկե պատրիարքը և մյուս բոլոր առաջնորդները:

Համաժողովի բացումը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, այն կբացի հանրապետության վարչապետը:

Տեղի կունենան երեք լիագումար և ըստ ուղղությունների չորս նիստեր: Օրակարգում կլինեն Ցեղասպանության 100-րդ տարելիցին առնչվող թեմաները, երկրորդը՝ սիրիահայերի և արտակարգ իրավիճակներում հայտնված հայերի անվտանգության հիմնախնդիրները, երրորդ հարցը կվերաբերի լեզվի պատշպանությանը և մամուլին, չորրորդ հարցը՝ Հայրենիք-Սփյուռք գործակցության կառուցակարգերի կատարելագործմանը: Այս համաժողովի շրջանակում  տեղի կունենա նաև զանգվածային լրատվամիջոցների 7-րդ համաժողովը, որին մասնակցելու են 120 խմբագիր սփյուռքից և Հայաստանի մամուլի ներկայացուցիչները:

Նախապատրաստական բոլոր աշխատանքները համապատասխան գերատեսչությունների, նախարարությունների, կառույցների հետ մենք իրականացնում ենք: Ակնկալում ենք, որ կառավարության անդամները, գերատեսչությունների ղեկավարները կմասնակցեն համաժողովին և քննարկումներին»,- իր խոսքում ասել է  Հրանուշ Հակոբյանը:

Այս մասին «Հայերն այսօրին» տեղեկացնում են ՀՀ կառավարության  մամուլի ծառայությունից: