?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry



Հենց Բելգիայի սահմանագլխին, Հյուսիսային ծովախորշերից մեկը, որ Նիդերլանդները բաժանում է Բելգիայից, բայց որը վարչականորեն պատկանում է Հոլանդիային և մտնում է Զելանդի պրովինցիայի կազմ ' անվանվում է Zeeuws-Vlaanderen: Այս տարածքի սրտում է գտնվում Oostburg քաղաքը, որի նկատմամբ վերջին ժամանակաշրջանում զբոսաշրջիկների հետաքրքրասիրությունը  նվազել է: Այդ պատճառով աշխատանքներ է  տարվում քաղաքի բարի անունը վերականգնելու ուղղությամբ: Շուտով երևի այս ջանքերը պսակվեն հաջողությամբ, քանի , որ գործնական քայլեր արդեն ձեռնարկվում են: Մշակութային բազմազանությունը, կազմակերպվող տարբեր միջոցառումներն ու նախաձեռնությունները այս քաղաքին նոր շունչ են տալիս: Նույնիսկ բացվել է հայկական խոհանոցով և անվամբ ռեստորան, որը կրում է  't Armeense Hoekje (հայկական անկյուն) գեղեցիկ անունը:Ձեզ ներկայացվող տեսաերիզները ցույց են տալիս, որ այս փոքրիկ գյուղաքաղաքի բնակիչներն իրոք մտահոգ են իրենց բնակավայրի բարօրությամբ: Zeeuws-Vlaanderen-ը միավորում է 3 վարչական շրջաններ Sluis, Terneuzen և Hulst, մեկը մյուսից գեղեցիկ և գրավիչ տուրիստական վայրեր: Այս տարածքն զբաղեցնում է մոտավոր 733,12 կմ2, Հոլանդիայի հետ երկաթգծային հաղորդակցություն չունի, գնացքի ամենամոտ կայարանը Բելգիայում է (Խենթ, Կնոկե, Բրյուգե)ապրում է 710 հազար մարդ:
Oostburg-ում բնակվում են 5000-ից ավելի մարդիկ: