?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

rob   futbo
West Zeeuws-Vlaanderen-ը այս տարի դարձել է ֆուտբոլային թեժ մարտերի մրցավայր: Բացի Բրենսկեսում կայացած  ավանդական պատանեկան  Էսադ Օսմանովսկու հուշ-մրցաշարից, Օգոստոսի 16-ին և 17-ին IJzendijke-ում անցկացվեց  ֆուտբոլի միջազգային երիտասարդական հեղինակավոր մի մրցաշար: Առաջնությանը մասնակցեցին այնպիսի հեղինակավոր ակումբների երիտասարդական թիմեր, ինչպիսիք են Անգլիայի Tottenham Hotspur-ը, Թուրքիայի Besiktas-ը, Հունգարիայի Haladas-ը , Բելգիայի Zulte Waregem-ը, Նիդերլանդական  Breda քաղաքի NAC, Թիլբուրգի տարածքային ակադեմիայի Willem II / RKC և  վերջապես West Zeeuws-Vlaanderen տարածքի համանուն թիմը: Երկու խմբերում հաղթողներ դարձան West Zeeuws-Vlaanderen-ի և թուրքական Besiktas թիմերը, ովքեր էլ  եզրափակիչում հանդիպեցին միմյանց: Լարված հանդիպումն ավարտվեց հոլանդացի պատանի ֆուտբոլիստների հաղթանակով, որի կազմում հանդես էր գալիս մեր հայազգի Ռոբերտ Հովհաննիսյանը:
futb