?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Նոր ուսումնական տարվան ընդառաջ

abovyanԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ԱԲՈՎՅԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ
Տեղեկություն դասընթացների մասին, արձանագրություն դասերին, Աբովյան միության աշխատանքների մասին բացատրություն
Կիրակի օրը, օգոստոսի 31-ին Աբովյան միության կենտրոնը բացում է իր դռները բոլորի համար: Այդ օրը, ներկա կլինեն վարչության անդամները և ուսուցիչները, որոնք կպատասխանեն Աբովյան միության աշխատանքների մասին ձեր բոլոր հարցերին:
Տեղեկություն և արձանագրություն դասերի համար`
• 12.30 – 13.00 – Երգեցողության դասեր մեծահասակների և երեխաների համար – Ուսուցչուհի` Սվետլանա Աղաջանյան
• 13.00 – 13.30 – Հայոց լեզվի դասեր երեխանների համար` Խումբ Ա, Բ, Գ – Ուսուցչուհի` Նարինե Ասատրյան
• 13.30 – 14.00 – Պարի դասեր երեխաների և մեծահասակների համար – Ուսուցիչ` Գագիկ Ավետիսյան
• 14.00 – 14.30 – Հայոց լեզվի դասեր մեծահասակների համար – Ուսուցիչ` Ավո Կիրակոսյան
Տեղեկություն Աբովյան միության ծրագրի մասին`
• 14.30 – 15.00 – Թեմատիկ օրեր, մշակութային երեկոներ և մշակութային խնջույքներ
Թվական` Կիրակի, 31 սեպտեմբերի 2014, ժամը 12.15-ից
Վայրը` Աբովյան միության կենտրոն
Հասցեն` Weesperstraat 91 – Հաագա – Նիդերլանդներ
Մուտքը` Ազատ է
Հավելյալ տեղեկությունների և արձանագրության համար դիմել.
Էլ. փոստ` info@abovian.nl
Առաջիկա միջոցառումը`
• Կիրակի 7 սեպտեմբերի 2014, կեսօրից հետո – Աբովյան միության պարախմբի ելույթը Հաագայի քաղաքապետարանի «Ատրիում» տարածքում` «UIT» փառատոնի շրջանակում