?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ի հեճուկս մեր երկրի հարևանների երեկ' օգոստոսի 22-ին,
կարծես հատուկ կարգով շատ են հիշել հայ համաշխարհային
մեծության կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին

bbcklas klasfm
Օգոստոսի 22-ին, ռեկորդային թվով ռադիոկայաններ են անրադարձել հայազգի կոմպոզիտոր Արամ Խաչատրյանին: Վերջին ժամանակներս Նիդերլանդական տարբեր ռադիոկայանների եթերով հաճախ հնչում է Արամ Խաչատրյանի տարբեր ստեղծագործություններ: Նաև ներկայացվում է մեծ կոմպոզիտորի ու նրա ստեղծագործությունների մասին ծանոթություններ, ժամանակագրական տեղեկություններ: Օրինակ discover classical ռադիոկայանով հնչել է հատված «Սպարտակ»բալետից ' Վիեննայի սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ , տևական ժամանակ առաջին ռադիոկայանով հնչել է հատված «Գայանե»բալետից: Ռադիո-3-ը ևս եթերում հնչեցրել է Արամ Խաչատրյանի գործերից, իսկ ահա classic FM-ի  ճաշակով է եղել հնչեցնել տաղանդավոր կոմպոզիտորի Masquerade-ը' Հայաստանի ֆիլհարմոնիկի կատարմամբ (Լորիս Ճգնավորյանի ղեկավարությամբ) և Մոսկվայի Մեծ թատրոնի նվագախմբի կատարմամբ մի հատված «Սպարտակ»բալետից: Այդ օրը  Ա.Խաչատրյանին են անրադարձել նաև միջազգային այլ ռադիոկայաններ, մասնավորապես 10 ժամ առաջ Նյու Յորքի հանրային ռադիոն նրա 4 գործեր է եթեր հեռարձակել: BBC Music classical ռադոկայանը ևս հետ չի մնացել  և իր ծրագիրը համալրել է աշխարհահռչակ հայ կոմպոզիտորի հայտնի գործերով, նաև սեփական կայքում զետեղել նրա մասին ընդարձակ հոդված:
Ա.Խաչատրյանի ստեղծ ագործությունների մասին հանրագիտարանային լայն տեղեկություններ է հայտնում նաև հոլանդական home.online.nl կայքը:

Ա.Կնյազյան
«Նիդերլանդական Օրագիր»


Aram Khachaturian-Waltz from the Suite Masquerade-APO conducted by Loris Tjeknavorian.
Aram Khachaturian - Spartacus (part 1)



Khachaturian, Masquerade Suite (tokio).    Aram Khachaturian: Gayaneh (complete ballet)