?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

sbkarap

26.01.2013

Հունվարի 26-ին Նիդերլանդների Մաստրիխտ քաղաքում տեղի ունեցավ Սուրբ Կարապետ Հայ առաքելական եկեղեցու բացման եւ օծման արարողությունը:

Օծման կարգը կատարվեց Սրբազան Նորվան Արքեպիսկոպոս Զաքարյանի կողմից` Ռումինիայի թեմի առաջնորդ Սրբազան Տաթեւ եպիսկոպոս Հակոբյանի, Տեր Զատիկ վարդապետ Ավետիկյանի, Տեր Արմեն քահանա Մելքոնյանի, Տեր Տարոն քահանա Թադեոսյանի եւ Տեր Մաշտոց քահանա Բաղդասարյանի մասնակցությամբ:

Եկեղեցու օծման հանդիսավոր արարողությանը ներկա էին Ռուրմոնդի նահանգի եկեղեցական թեմերի առաջնորդներ` Ռուրմոնդի եպիսկոպոս Ֆր. Վիրցը, Հունական եւ ռուսական եկեղեցիների առաջնորդ Արքեպիսկոպոս Վլադիկո Գաբրիելը, Մաստրիխտի Սուրբ Սերվատիուս տաճարի վարդապետ Մ.Յ.Մ. Հանեմանը, քահանա Հ. Խերֆեն, Մարիամ Աստվածածին եկեղեցու վարդապետ, աստվածաբանության դոկտոր Ա. Կուրրիսը: Հանդիսությանն իրենց ներկայությունն էին բերել նաեւ Մաստրիխտի փոխքաղաքապետ Վետհաուդեր Ժակ Կոստոնգսը եւ քաղաքային իշխանությունների այլ ներկայացուցիչներ: Բարձրաստիճան հյուրերի շարքում էր նաեւ Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձ. Աղաջանյանը:

Եկեղեցին, որ օծվեց Սբ. Կարապետ անունով, նախկինում նույն տեղում գործող Քրիստոսի համբարձման եկեղեցին է, որը նվիրաբերվել է հայ համայնքին այդ եկեղեցու խորհրդի որոշմամբ եւ Ռուրմոնդի առաջնորդարանի համաձայնությամբ` ի երախտագիտություն հայ համայնքի ունեցած ներդրումի Մաստրիխտի համայնքային կյանքում: Սա լավագույն գնահատականն էր Մաստրիխտի «Անի» հայ համայնքի գործունեության` ատենապետ Լեւան Սարգսի գլխավորությամբ:

Սբ. Կարապետն արդեն երրորդ հայկական եկեղեցին է Նիդերլանդներում եւ, գտվելով երկրի հարավային հատվածում: