?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

eshayem
Բելգիայում գործող  «Արդիա» հասարարական կազմակերպությունն արդեն 5-րդ անգամ է կազմակերպելու  ամենամյա փառատոնը: Նախորդը' 2012 թվականի սեպտեմբերին էր: Դեռ թարմ են տպավորություններն ու հուշերը, հատկապես տպավորիչ էր Անտվերպենի մարզային խորհրդարանում «հայի ինքնությունը» թեմայով անցկացված գիտաժողովը, որին հետևեց  բազմապիսի ու բազմաժանր մշակութային, ժամանցային,համերգային կատարումներով լի ծրագիրը:
«Նիդերլանդական Օրագիր»-ը այս իրադարձությունը մանրամասը ներկայացրել է:
Այս տարի' սեպտեմբերի 27-ին ևս սպասվում է հաճելի ու հետաքրքիր, միջոցառումներով լի հագեցված մի  ծրագիր:  Նախատեսված են տարբեր միջոցառումներ '՝ հայկական ազգագրական և ժողովրդական երգեր, ժողովրդական    գործիքային երաժշտություն, ասմունք, ժողովրդական և ազգագրական պարեր, ժողովրդական խաղ պարեր, արվեստի գործերի ցուցահանդես-վաճառք, Անց են կացվելու նարդու և շախմատի մրցումներ,  բացվելու է  «հայկական անկյուն», որտեղ հուշանվերներ են    վաճառվելու, լինելու է մանկական տաղավար,  նկարչական անկյուն, դիմահարդարում, այլ բազմազան միջոցառումներ:
«Ես հայ եմ / Yes I am» այս տարվա փառատոնի նպատակն է Բելգիայում հաստատված տաղանդաշնորհ հայորդիներին Բելգիայի և հայ հասարակությանը ներկայացնելը։
Փառատոնը կոմերցիոն բնույթ չի կրում և հիմնված է հասարարական հիմունքների վրա։
Փառատոնից հավաքված գումարը կտրամադրվի Անտվերպենի հայկական կիրակնօրյա դպրոցին։
ԼՐԱՑՈՒՑԻՉ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
• Տոմսի արժեքը՝ 5,00 եվրո
• Մուտքը մինչև 6 տարեկան երեխաների համար՝  անվճար
Սեպտեմբերի 27-ին, ժամը 13.00-ից մինչև 21.30-ը
Հասցեն՝ Nationalestraat 111, 2000 Antwerpen
Տեղեկությունների համար կարող եք դիմել Նաիրա Վարդանյանին:
Հեռախոս՝ 0487/18 90 73 (base)
Էլ. հասցե: ardiavzw@gmail.com

2012 թվականի «Ես հայ եմ / Yes I am» փառատոնի մասին այլ հղումներ.
22-09-2012 ,,Ես հայ եմ, Yes I am,,
«Ես հայ եմ, Yes I am» խորագրով փառատոն Բելգիայում

Mamul.am