?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

anh

Հարգելի հայրենակիցներ,սիրելի ծնողներ  սիրով տեղեկացնում ենք  Ձեզ ,որ սույն թվականի սեպտեմբերի 14-ից Մաստրիխտի «Անի» հայ համայնքը վերսկսում է «Կիրակնօրյա հայկական դպրոցի» դասընթացները:
Հայոց լեզվի դասերին զուգահեռ կանցկացվեն նաև երգի,նկարչության դասընթացներ:
Այս ամենից բացի կկազամակերպվեն նաև բազմաթիվ միջոցառռւմներ,մանկական զբոսանքներ  ու ցուցահանդեսներ,շրջայցեր և ՝անակնկալներով լեցուն շատ ու շատ այլ հաճելի միջոցառումներ'՝ հայ մանուկների առօրյան հնարավորինս հետաքրքիր և ուրախ դարձնելու համար:
Ամեն կիրակի համայնքի դռները բաց են ժամը 12 ից 16-ն ընկած ժամանակահատվածվում:
Դասերի սկիզբը  ժամը 12-ից: Ընդունելությունը սկսած 6 տարեկանից:
Բոլոր ծնողներին կոչ է արվում իրենց երեխաների ակտիվ մասնակցությամբ և  պարտաճանաչ ներկայությամբ նպաստել մեր մատաղ սերնդի հայեցի դաստիարակամանը և  հայակրթման կարևոր  և սուրբ գործին:
Չէ՜-որ հայոց լեզուն հանդիսանում է Սփյուռքում հայապահպանման կարևորագույն գործոնը:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրվում է զանգահարել մեր ուղուցիչներին՝ Արտակ Մանուկյանին(00316 84 61 08 66)  և Արփինե Բաբայանին (00316 14  99 54 55) հեռախոսահամարներով:
dpc
Հարգանքներով՝«Անի» հայ համայնքի և «Սուրբ Կարապետ» եկեղեցու ղեկավարություն և ուսուցչական կազմ: