?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry


Հայաստանի հանրային հեռուստաընկերությունն
իր շնորհակալությունն է հայտնել նիդերլանդահայ
համայնքին` «Եվրատեսիլ 2014» մրցույթում
աջակցության համար

haytv

Մայիս ամսին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացած «Եվրատեսիլ 2014»-ի երգի մրցույթի եզրափակիչ փուլում Հայաստանը ներկայացնող Արամ MP3-ը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը և կրկնեց Հայաստանի` այդ մրցույթում ունեցած լավագույն ցուցանիշը: Անշուշտ մեր երգչին օժանդակողների թվում էր նաև նիդերլանդահայ համայնքը:

Այս առնչությամբ Հայաստանի հանրային հեռուստատեսության գործադիր տնօրեն Մարգարիտա Գրիգորյանը Հ1-ին և «Եվրատեսիլ 2014» համաեվրոպական մրցույթում Հայաստանի մասնակից Արամ MP3-ին ցուցաբերած աջակցության համար իր ղեկավարած  կազմակերպության անունից շնորհակալագրեր է  հանձնել «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության նախագահ Սվետա Աբրահամյանին և «Նիդերլանդական օրագիր» էլ. կայքի խմբագրին:

Ինչպես հաղորդում են «Նիդերլանդական օրագիր» կայքի մեր գործընկերները, նամակում մասնավորապես ասվում է. «Ընդունեք մեր խորին երախտագիտությունն ու ակնածանքը «Եվրատեսիլ» համաեվրոպական մրցույթում Հայաստանի մասնակցին սատարելու և հայ պատվիրակությանն աջակցելու համար: Եվրոպական մեծ բեմում և աշխարհին ըստ արժանվույն ներկայանալու գլխավոր երաշխիքը միակամ, նպատակամետ ու սրտացավ աշխատանքն է, որի լավագույն բանաձևը հնչեց որպես ուղերձ  մեր պատվիրակի «Դու մենակ չես» երգում»:

«Նիդերլանդական Օրագիր»-ը, կիսելով նամակում արտահայտված մտքերը, նաև գոհունակությամբ ընդունելով իրենց հասցեին ասված խոսքերը` այն ամբողջությամբ հասցեագրում է Նիդերլանդներում գործող բոլոր համայնքներին և նիդերլանդահայերին, ովքեր նաև անցած տարիներին  քվեարկել ու փաստել են իրենց նվիրվածությունն ու հավատարմությունը հայ պատվիրակների հանդեպ:

hayernaysor