?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Առաջին անգամ Նիդերլանդներում ՀՀ դեսպանության
օժանդակությամբ Հայաստանի Հանրապետության
անկախության 23- ամյակի կապակցությամբ տեղի է
 ունենալու «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի
վաստակավոր անսամբլի» համերգը: Բացառիկ
հնարավորություն ներկա գտնվելու  հայ ազգային
երգ ու պարի  կատարումներով աչքի  ընկած
վաստակավոր կոլեկտիվի համերգին:
Եվ այսպես առաջին անգամ  Նիդերլանդներում:
alt altu
Հայաստանի Հանրապետության անկախության 23 ամյակի կապակցությամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից Հաագայում կազմակերպվում է «Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի վաստակավոր անսամբլի» համերգը:
76-ամյա հարուտ տարեգրությամբ, փառքի բարձունքներ նվաճած, աշխարհի բոլոր մայրցամաքներում համերգներով հանդես եկած, հազարավոր ունկնդիրների սրտեր նվաճած վաստակավոր կոլեկտիվն հայ ազգային երգի ու պարի իր կատարումներով առաջին անգամ հանդես կգա Նիդերլանդներում:
Համերգը տեղի կունենա երկուշաբթի`հոկտեմբերի 13-ին, ժամը 19:30-ին, Հաագայի Լուսենտ համերգասրահում (հասցե`Lucent Theater, Spuiplein 150, Den Haag):
Միջոցառումը պատշաճ մակարդակով անցկացնելու և տոմսեր ձեռք բերելու համար խնդրվում է նախօրոք դիմել տեղի համայնքների ղեկավարներին, ովքեր  մինչև ս.թ սեպտեմբերի 25-ը` տոմսերի քանակի մասին կտեղեկացնեն Նիդրելանդներում ՀՀ դեսպանությանը: Այսպիսով երաշխավորված կլինի  տոմսերի քանակությունը  ժամանակին  ապահովելը:  Նախատեսվում է  նաև տոմսերի ազատ վաճառք  համերգասրահի տոմսարկղից:
«Նիդերլանդական Օրագիր»-ը նկատի ունենալով ՀՀ դեսպանության անցյալ տարվա Անկախության օրվան նվիրված  «Կարին»  ազգագրական համույթի գեղեցիկ ու բարձր մակարդակով կազմակերպած համերգը, վստահ  լինելով դեսպանատան կողմից նմանատիպ միջոցառումներ կազմակերպելու գերազանց փորձը այս անգամ ևս խորհուրդ է տալիս նիդերլանդաբնակ մեր հայրենակիցներին օգտվել առիթից, բաց չթողնել այս բացառիկ հնարավորությունը և մի քանի ժամ ներկա գտնվել ու վայելել ազգային արվեստը բարձրագույն մակարդով ներկայացնող համույթի ելույթին:


Հայաստանի Հանրապետության անկախության 22- ամյակի կապակցությամբ, Նիդերլանդներում ՀՀ դեսպանության կողմից «Կարին»  ազգագրական համույթի գեղեցիկ ու բարձր մակարդակով կազմակերպած համերգից մի դրվագ