?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Նիդերլանդական Օրագիր»-ը «Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովի տպավորությունների մասին մանրամասն  դեռ անրադառնալու է:
«Հայաստան-Սփյուռք» համահայկական հինգերորդ համաժողովի մասնակիցների  առաջին այցելությունը սեպտեմբերի 18-ին ՀՀ Սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Ազգային պատկերասրահում բացված ամերիկահայ նկարիչ Դանիել Վարուժան Հեճինյանի  «Խաղաղության արվեստ»  խորագիրը կրող անհատական ցուցահանդեսին հաճախելն էր:Այն նվիրված է Հայաստանի անկախության 23-րդ տարեդարձին և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսով Հայրենիք-Սփյուռք 5-րդ համաժողովը մեկնարկեց «Խաղաղության արվեստ» խորագրով ցուցահանդեսի բացմամբ :
Նույն օրը' սեպտեմբերի 18-ին, պատվիրակությունը ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի գլխավորությամբ ուղևորվեց  Ծիծեռնակաբերդի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին:  Ծաղիկներ դրվեցին , այնուհետև հոգևոր դասի ներկայացուցիչները նահատակների հոգեհանգստի արարողության կարգ կատարեցին:
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողությունների պուրակում տեղի ունեցավ խորհրդանշական ծառատունկ՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության  100-րդ տարելիցի և Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի:

Սեպտեմբերի 19. Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հանդիսավոր բացումը

Untitled-1

Ա. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում  մեկնարկեց Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի հանդիսավոր բացումը:

Համաժողովի բացմանը ներկա են ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Ամենայն հայոց և Կիլիկիո կաթողիկոսները, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը և շատ ուրիշներ:
Համաժողովին մասնակցում է ավելի քան 1000 ներկայացուցիչ: Ընդլայնվել է մասնակցության աշխարհագրությունը՝ աշխարհի շուրջ 60 երկրների հայկական կազմակերպությունների ու կառույցների ղեկավարներն ու ներկայացուցիչները՝ 741 մասնակից, Արցախը ներկայացնում է 20 մասնակիցներից բաղկացած պատվիրակությունը, Հայաստանի Հանրապետությունից համաժողովին մասնակցում են 310 պետական, քաղաքական, մշակութային գործիչներ, գիտնականներ ու լրագրողներ: Սփյուռքից մեծ ներկայացուցչություն են ապահովել Ռուսաստանը՝ 129 մասնակից, Սիրիան՝ 103, Լիբանանը՝ 74 մասնակից, ԱՄՆ-ը՝  77 մասնակից, Վրաստանը՝ 45,  Ֆրանսիան՝ 31, Իրանը՝ 25, Կանադան՝ 22: Համաժողովին մասնակցելու նպատակով պատվիրակություններ են եկել Հայաստան ամենահեռավոր երկրներից՝ Ավստրալիայից 15 մասնակից, Արգենտինայից 11 մասնակից, Չիլիից 3 մասնակից, Հարավային Աֆրիկայի հանրապետությունից 1 մասնակից:
Նիդերլանդներից 8 մասնակից:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնած Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի չորս թեմատիկ նիստերը սկսեցին իրենց աշխատանքները՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացը», «Սիրիահայ համայնքի հիմնախնդիրները», «Հայաստան-Սփյուռք գործակցության ներկա հիմնախնդիրներն ու հեռանկարները» և «Լրագրողների համահայկական 7-րդ համաժողով»:

«Հայաստան-Սփյուռք» համաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին ՀՀ Ազգային ժողովում

Untitled-1

Սեպտեմբերի 19-ին «Հայաստան-Սփյուռք» հինգերորդ համաժողովի մասնակիցները հյուրընկալվեցին Ազգային ժողովում և հանդիպեցին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը և ՀՀ ԱԺ պատգամավորներ:

Սեպտեմբերի 20 Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողով
Համաժողովի թեմատիկ նիստերի ամփոփումից հետո համաժողովի, բոլոր նիստերի մասնակիցների համար ելույթ ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նախագահը մասնակցել է Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի փակման արարողությանը

Untitled-1

Սեպտեմբերի 20-ին Ալ. Սպեդիարյան անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի դահլիճում տեղի ունեցավ Հայաստան-Սփյուռք համահայկական 5-րդ համաժողովի վերջին լիագումար նիստը, որին մասնակցում էր ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
«Հայաստան-Սփյուռք» համահայկական 5-րդ համաժողովն ընդունեց հայտարարություն:Սեպտեբերի 20-ին Հայաստան-Սփյուռք համաժողովի մասնակիցները այցելեցին ՀՀ պաշտպանության նախարարություն և հանդիպեցին Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի, բարձրաստիճան զինվորականների հետ:

Այստեղից Հայաստան-Սփյուռք 5-րդ համաժողովի մասնակիցներն ուղևորվեցին Գ. Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոն՝ դիտելու «Ոտքի´, դատարանն է գալիս» ներկայացումը:

Սեպտեմբերի 21
Սեպտեմբերի 21-ին համաժողովի մասնակիցներն այցելելու են Եռաբլուր զինվորական պանթեոն, Մայր Աթոռ Ս.Էջմիածին և մասնակցություն կունենան ՀՀ Նախագահի Անկախության օրվան նվիրված ընդունելությանը:

Ա.Կնյազյան