?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

միացիր change.org

Փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը

Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսուա Օլանդ
Մշակույթի և հաղորդակցության նախարար
Ֆլեր Պելրեն






Ֆրանսիայի Հայկական թանգարանը բացվել է 1953 թվականին Փարիզում, Հանրապետության նախագահի ներկայությամբ։ Թանգարանում պահվում են արվեստի անգին գործեր, որոնցից մի քանիսը ցուցադրվել են Լուվրի թանգարանում։ 1915 թվականի Մեծ Եղեռնը վերապրածների ժառանգների ջանքերով կազմված այդ հավաքածուն, 1978 թվականին հանձնվեց Ֆրանսիայի պետությանը և ճանաչվեց որպես հանրային սեփականություն։ Այսօր Հայկական թանգարանը կործանման եզրին է։
Դիմում ենք պետությանը և խնդրում՝ հարգել իր կողմից ստանձնած պարտավորությունները տվյալ մշակութային ժառանգության հանդեպ և վերաբացել Հայկական թանգարանը։

Խնդրահարույց ցուցասրահներ …
2011 թվականի օգոստոսին, թանգարանի զբաղեցրած փարիզյան առանձնատան վերանորոգման աշխատանքների պատրվագով, Ֆրասիայի Մշակույթի նախարարությունը առաջարկեց Հայկական թանգարանին ժամանակավորապես ազատել իր ցուցասրահները և տեղափոխել հավաքածուն, հավաստիացնելով, որ աշխատանքների ավարտից հետո՝ 2012 թվականի մայիսին, այն նույնությամբ կվերադարձվի իր նախնական վայրը։
Սակայն, շենքի վերանորոգման ավարտից հետո, Հայկական թանգարանի վերադարձն արգելվեց, Մշակույթի նախարարությունը մերժեց ազատել այժմ մեկ այլ թանգարանի պահոց դարձած ցուցասրահները։
Հայկական թանգարանը իրական պայքար սկսեց իր տարածքի համար․ ահազանգեց պետական համապատասխան ատյաններին, հորդորեց նախարարությանը կատարել ստանձնած պարտավորությունները, սակայն, չստացավ որևէ պատասխան։
Ավելին, 2014 թվականի սկզբին, շենքում միտումնավոր փոխվեցին փականները։Ներկա դրությամբ, Հայկական թանգարան մուտք գործելն այլևսանհնար է, և ոչ ոք չգիտի, թե ինչ ճակատագրի է արժանացել հավաքածուի՝ ներսում մնացած մի մասը։

Ֆրանսիայի Հայկական թանգարանըՀայ Ժողովրդի ճակատագրի վկաներից մեկն է։
Վտանգված է յուրահատուկ մշակութային մի ժառանգություն, որն ընդգրկում է 3 000տարվա պատմությունևշուրջ 1 200 արվեստի գործ՝ փրկված Մեծ Եղեռնը վերապրածների կողմից, երբեմն, իրենց կյանքի գնով։
Այսօր, մշակութային այդ ժառանգությունը անհետանում է։Նրա լուռ գերեզմանափորըիշխանությունն է, որն, ի դեպ, պատրաստվում է 2015 թվականին՝ Մեծ Եղեռնի հարյուրամյակին, հարգանքի տուրք մատուցել հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։

ՊարոնՕլանդ, Տիկին Պելրեն, հանուն Պատմության, հանուն Մշակույթի,հանուն Ֆրանսիայի կողմից ընդունված և ճանաչված ժառանգության հանդեպ հարգանքի, փրկե՛ք Ֆրանսիայի Հայկական թանգարանը և թույլ տվեք նրա վերաբացումը։
Petition in English / Français / Русский / Deutsch / Español / Polski