?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry





Տեսաերիզները դիտելու համար այցելեք youtube
Ս.թ. հոկտեմբերի 13-ին Նիդերլանդների  Հաագա քաղաքի Dr Anton Philipszaal / Lucent Danstheater սրահում, տեղի ունեցավ տոնական միջոցառում' նվիրված  Հայաստանի Հանրապետության անկախության 23-րդ տարեդարձին: Միջոցառմանը համերգով հանդես եկավ Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը: Համերգը կազմակերպվել էր Նիդերլանդներում ՀՀ դսպանության կողմից`Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ: Միջոցառմանը ներկա էին Նիդերլանդների պետական մարմինների, Նիդերլանդներում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և միջազգային կազմակերպությունների ու դատարանների ներկայացուցիչներ, արվեստի գործիչներ, գործարարներ և հայ համայնքի ներկայացուցիչներ:Տոնական միջոցառման սկզբում ներկաներին ողջույնի խոսքով դիմեց Նիդերլանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանն, ով իր ելույթում խոսեց Հայաստանի անկախության խորհրդանշական նշանակության մասին` նշելով, որ հայ ժողովրդի մշակույթի միջոցով փոխանցվում է նրա ոգին, դրսևորվում նրա վճռականությունն` ապրելու, արարելու և ավելի լավ կյանք ստեղծելու:Իր համերգի ընթացքում Թաթուլ Ալթունյանի երգի-պարի պետական վաստակավոր անսամբլը ներկայացրեց Թ. Ալթունյանի, Ա. Խաչատրյանի, Սայաթ-Նովայի, Ա. Հեքիմյանի, Ա. Սմբատյանի, Ա. Բաբաջանյանի գործերը, հայկական ազգային պարեր` նազանի ու խրոխտ կատարումներով հանդիսատեսին փոխանցելով հայկական ոգին ու շունչը: