?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

mamam
Բելգիայում 2014թ. հունվարից  հրատարակվում է «Նուռ-La GRENADE-GRANAATAPPEL» խորհրդանշական անվամբ եռալեզու ամսագիրը: Հիմնադիրն է բելգիաբնակ մեր հայրենակից Գագիկ Բալասանյանը: Արդեն կարելի է կայացած համարել ամսագրի գոյությունը: Այն հրատարակում է HAÏQ asbl (Արթուր Նիկողոսյան) ընկերությունը: Լույս են տեսել առաջին  երկու  համարները'՝ հայերեն, ֆրանսերեն, հոլանդերեն  լեզուներով: Ամսագրի գլխավոր խմբագիրն է Սյուզան Քանանյանը, ում հետ  կարճ հեռախոսազրույցով պարզեցինք տպագրության հետ կապված համառոտ  հարցեր'  հետագայում համագործակցելու հեռանկարով:
՝ Բելգիայում, նաև հարևան երկրներում  ամսագրի լույս ընծայումը հայության և օտարների շրջանում աշխուժություն է առաջ բերել: Ինչպես նշում են Նիդերլանդներում բնակվող ամսագրի ընթերցողներ Գրիշա Հարությունյանն ու Հակոբ Մուրադյանը այն բավականին հետաքրքիր ձևավորում ունի և հաճելի է ընթերցելու համար: Արծարծվող նյութերն էլ արդիական են, զգալի մասը նվիրված  Հայոց պատմական անցքերին, մեծ հաղթանակներին ու ցեղասպանության 100-ամյա տարելիցին:
«Նուռ-La GRENADE-GRANAATAPPEL» հանդեսը կարելի է ձեռք բերել Բենելուքսի ռուսական և հայկական խանութներից ու որոշ գրախանութներից: Ամսագիրը կարել է նաև բաժանորդագրվել:
«Նիդերլանդական Օրագիր»-ը ողջունելով ամսագրի նորամուտը, նրա ստեղծագործական կոլեկտիվին մաղթում է բեղմնավոր ու երկարամյա գործունեություն, անկոտրում կամք հայապահպանությանն ուղղված ջանքերում:
Բարի երթ եռալեզու «Նուռ-La GRENADE-GRANAATAPPEL»-ին: