?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

«Աբովյան» մշակութային միությունն  իր 30-ամյա
հոբելյանի տոնակատարության օրն արժանացավ
ՀՀ սփյուռքի նախարարության գովասանագրին և
«Նիդերլանդական Օրագիր» կայքի
«Նիդերլանդների հայ համայնքային կյանքի ակտիվ
մասնակցության և եռանդուն գործունեութության»
երկամյա մրցանակին:
Abovyan-30 016
Այդ առթիվ դեռ նախօրեին  միությունը   մամլո   հաղորդագրություն էր տարածել, որտեղ խոսվում էր կազմակերպության անցած տարիների կատարած բազմաբովանդակ աշխատանքների մասին:
Միջոցառումը տեղի  ունեցավ հոկտեմբերի 31-ին' Հաագայի կենտրոնում գտնվող թատրոններից մեկում:  Այն սկսվեց  մասնակիցների և հյուրերի ընդունելությամբ:Երեկոն բացեց    Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի  նախագահ,  «Աբովյան» մշակութային միության հիմնադիր-անդամ Մաթո Հախվերդյանը, ով կոչ արեց միության երիտասարդ մասնակիցներին լինել հայապահպանության գործի շարունակողները, հավատարիմ մնալ  օտար ափերում հիմնված հայկական կառույցների  աշխատանքների կազմակերպմանը:
Հանդիպմանը մասնակցում էր և իր ողջունի խոսքն ուղղեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը: Դեսպանը կարևորեց  հատկապես  «Աբովյան» մշակութային միության  դերն ու  նշանակությունը, հատկապես այն, որ համայնքը   բազմաթիվ  տարիներ անց նիդերլանդներում ձևավորված երկրորդ գաղթօջախն է  ու գործող բազմաթիվ  համայնքների մեջ աչքի է ընկնում հայանպաստ բազմազան ծրագրերի իրագործմամբ և  իր ակտիվությամբ   առաջնակարգ դիրքերում է:
Դեսպան Աղաջանյանը փոխանցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի շնորհավորական ուղերձը «Աբովյան» մշակութային միությանը ' հանձնելով նախարարության գովասանագիրը:
Աբովյանցիների հոբելյարը շնորհավորեց և «Նիդերլանդների հայ համայնքային կյանքի ակտիվ մասնակցության և եռանդուն գործունեութության» երկամյա անվանական մրցանակ հանձնեց Dear Angel կազմակերպության հովանավորությամբ գործող «Նիդերլանդական Օրագիր» կայքի խմբագիր Ա.Կնյազյանը (Hay Azian):
Այնուհետև ներկաներն ականատես եղան «Աբովյան» միության պատրաստած մշակութային ծրագրին: Բավական տպավորիչ էր հայկական երգն ու  պարը: Հնչեցին Արա Գևորգյանի, Սայաթ Նովայի, Կոմիտասի, Արտեմի Այվազյանի, Հովհաննես Շիրազի, Սիլվա  Կապուտիկյանի ստեղծագործություններից: Ելույթներ ունեցան «Աբովյան» միության տարբեր տարիքի պարային (ղեկավար ' Գագիկ Ավետիսյան) և երգի (ղեկավար ' Սվետլանա Աղաջանյան) խմբերը: Մենակատարումներով ներկաներին հիացրեցին Սուսաննա Ախվերդովան (պար), Սվետլանա Աղաջանյանը (երգ), Վալենտինա Բեգլարյանը (ջութակ), Ավո Կիրակոսյանը (ասմունք): Երեկոյի անակնկալն աշուշտ մատուցեցին հյուրերը '  նիդերլանդական «Projectkoor» երգչախումբը' Ինես Լեյենի ղեկավարությամբ, ովքեր կատարեցին «Յարըմ գորանի» , «Ամպի տակից» , «Հազար տարի» ,  «Գութանը հաց եմ բերում»,  «Ազգ փառապանծ» ժողովրդական երգերը:
Միջոցառմանը ներկա էին հյուրեր ' տարբեր երկրներից: Մասնակիցները ճաշակեցին «Աբովյան» մշակութային  միության 30-ամյակը խորհրդանշող տորթը, շնորհավորական ու շնորհակալանքի նաև հիացմունքի խոսքեր փոխանակելով միմյանց հետ:
«Նիդերլանդական Օրագիր»
________________________________
Հոդվածին  ուղեկցող տեսաերիզներ և լուսանկարներ
[Spoiler (click to open)]
Բոլոր լուսանկարներն այս հղումով '
ՏԵՍԱԵՐԻԶՆԵՐԸ'
Երեկոն բացեց Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի նախագահ, «Աբովյան» մշակութային միության հիմնադիր-անդամ Մաթո Հախվերդյանը
Հանդիպմանը մասնակցում էր և իր ողջունի խոսքն ուղղեց Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
Ավո Կիրակոսյանը (ասմունք)
Սուսաննա Ախվերդովա (պար)
Սվետլանա Աղաջանյան (երգ)
Վալենտինա Բեգլարյանը (ջութակ)
«Projectkoor» երգչախումբը' Ինես Լեյենի ղեկավարությամբ, ովքեր կատարեցին «Յարըմ գորանի» , «Ամպի տակից» , «Հազար տարի» , «Գութանը հաց եմ բերում», «Ազգ փառապանծ» ժողովրդական երգերը:
Ելույթներ ունեցան «Աբովյան» միության տարբեր տարիքի պարային (ղեկավար ' Գագիկ Ավետիսյան) և երգի (ղեկավար ' Սվետլանա Աղաջանյան) խմբերը
Մասնակիցները ճաշակեցին «Աբովյան» մշակութային միության 30-ամյակը խորհրդանշող տորթը, շնորհավորական ու շնորհակալանքի, նաև հիացմունքի խոսքեր փոխանակելով միմյանց հետ:
Միջոցառումը տեղի ունեցավ հոկտեմբերի 31-ին' Հաագայի կենտրոնում գտնվող թատրոններից մեկում: Այն սկսվեց մասնակիցների և հյուրերի ընդունելությամբ:
ՕՐԵՐ Եվրոպական ամսագիր
ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ - էլեկտրոնային թերթ (հայերեն լեզվով)
ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ - էլեկտրոնային թերթ (անգլերեն լեզվով)

ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ - Սփյուռքի  էլեկտրոնային թերթ (ռուսերեն լեզվով)