?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

twedd
Այս տարվա Ապրիլին  Ալմելոյի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի դեմ  Թուրքիայի կողմից ուղղորդված թուրքական  համայնքի կազմակերպած ատելություն սերմանող ցույցը,  շարունակում է  մնալ Նիդերլանդների խորհրդարանի հինգ խմբակցությունների  ուշադրության կենտրոնում: Սոցիալիստական (SP),  Քրիստոնյա Դեմոկրատական Կոչ ( CDA) , Քրիստոնեական Միություն (CU), Բարեփոխված Քաղաքական (SGP) և Ազատության համար (PVV) կուսակցությունների անունից  պատգամավոր Պիտեր Օմզիգտի հարցադրումները կառավարությանը' բավարար պատասխանի չի արժանացել: Այդ իսկ պատճառով խորհրդարանի հիշյալ խմբակցությունները,  հավելել են նոր '17  գրավոր հարցեր, այն ներկայացնելով արտաքին գործերի , սոցիալական ու աշխատանքի հարցերի (ով  կրում է նաև ինտեգրացիայի նախարարի պաշտոնը),  անվտանգության և արդարադատության նախարարներին:
Հոլանդացի պատգամավորները դժգոհ են նրանից, որ  Ալմելոյի Մեծ Եղեռնի հուշահամալիրի և դրա դեմ կազմակերպված թուրքական ցույցի, ինչպես նաև հանրահավաքի կազմակերպման գործում թուրքական իշխանություններն ունեցել են ակտիվ դերակատարություն, նաև ուղիղ շփում  Նիդերլանդական իշխանությունների  հետ: Մասնավորապես Թուրքիայի կրոնական հարցերի վարչությունը (Diyanet İşleri Başkanlığı) ֆինանսավորել  և  ապահովել է անվճար փոխադրամիջոցները, իսկ Հոլանդիայում Թուրքիայի հյուպատոսը կոչ է արել տեղաբնակ թուրքերին  ակտիվորեն  մասնակցել  ազգային  խտրականություն  ու ատելություն  սերմանող հանրահավաքին: Եթե  Թուրքիայի կրոնական հարցերի վարչության  վարմունքը  Նիդերլանդների  կառավարության   կողմից  ի  գիտություն  է  ընդունվել,  ապա  թուրք հյուպատոսի կոչին թեև տեղյակ է  եղել, բայց  այս  գործը ստուգման ենթակա չէ:
Հոլանդացի պատգամավորներն այս անգամ սուր հարցադրումներ են առաջ քաշել: Օրինակ'  ինչ՞ու հոլանդական կառավարությունը  ի թիվս  Հոլոքոսթի և Ցեղասպանության այլ դրսևորումների   չունի  Հայոց Ցեղասպանության ժխտման դեպքերի համար  նույնանման հստակ դիրքորոշում, երբ այլ դեպքերում, կառավարության անդամները հետևողականորեն մասնակցում են տարբեր հիշատակի միջոցառումներին, ինչպիսիք են Հոլոքոստի և Ռուանդայի ցեղասպանության հիշատակի օրերը և Հոլանդիայի տարբեր ազգաբնակչությունների պատմական իրադարձությունների հիշատակի օրերը:Մասնավորապես ինտեգրման հարցերով նախարարը, այլ  նախարարներ պարտադիր մասնակցում են հիշատակի այլ միջոցառումների:  Հոլանդիայի կառավարությունը  մինչև ե՞րբ   է  վերապահ մնալու  Հայոց Ցեղասպանության ոգեկոչման նկատմամբ, երբ շուտով նշվելու է ոճրագործության 100 տարին, մինչդեռ  Թուրքիան տարբեր խողովակներով շարունակում է իր ազդեցությունը: Պատգամավորները ցանկանում են իմանալ նաև, թե կառավարությունն ինչպե՞ս է ապահովելու Նիդերլանդներում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների անցկացումը: Պատգամավորները պահանջել են, որ կառավարությունը վստահեցնի և ապահովի իր ներկայությունը ոգեկոչման միջոցառումներին:
Պատգամավորները  դատախազությունից շուտափույթ  պատասխան են  սպասում  Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) և Հոլանդիայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացրած  այն   գանգատների, որով բողոք է հայտնվում Ալմելոյի  հուշհամալիրի մոտ թուրքական ցույցի ժամանակ Հայոց Ցեղասպանության ժխտման և ատելություն սերմանող հայտարարությունների և լոզունգների համար:
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
Հղումներ և տեղադրված փաստաթղթեր ' Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիայի (FAON) կայք էջից:
________________
Այս թեմայով այլ հոդվածներ
Ալմելոյում թուրքերը կրկին բողոքել են Հայոց Ցեղասպանության հուշհամալիրի առիթով
Հոլանդիայի խորհրդարանի քննադատական հարցադրումները