?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

06

Հոկտեմբերի 9-ին Ալմելոյի կենտրոնական գրադարանում` կազմակերպությամբ Հայ Դատի և Քրիստոնեական Միություն(CU) կուսակցության քաղաքային խմբակցության, տեղի ունեցավ Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրքերի նվիրում գրադարանի տնօրեն Գերդ-Յան Զվեեպին: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Մանուկ Մկրտչյանը Ալմելոյից:

«Վաճառված հոգիներ» գիրքը Հայ Դատի անունից նվիրեց Մասիս Աբրահամյանը,իսկ «Առաջին հոլոքոստ» գիրքը նվիրեց Քրիստոնեական Միություն կուսակցության քաղաքային խմբակցության նախագահ Վաուտեր Տեեուվը:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու վարչության, ՀԲԸՄ, ՀՄԸՄ և  այլ հայկական կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հոլանդացի հյուրեր, ինչպես նաև Ասորի համայնքի ներկայացուցիչներ:

Նվիրատվությունից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակություն:

Գրադարանի տնօրենը իր շնորհակալությունը հայտնեց գրքերի համար՝ ընդգծելով Հայոց Ցեղասպանության վերաբերյալ գրքերի առկայության կարևորությունը գրադարանում: «Քանի որ Ալմելոն համարվում է հայաշատ քաղաք, կարևոր է, որ քաղաքի բնակչությունը գրքերի ընթերցումով կարողանա իրազեկված լինել 20-րդ դարի ողբերգությանը Հայ ազգի նկատմամբ»-նշեց Գերդ-Յան Զվեեպին:
Hayern Aysor

01 02 03 0405