?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Aznav

Թուրքական «Posta» թերթը մի հարցազրույց էր հրապարակել Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրի հետ, որն  անսպասելի աղմուկ ու արձագանք է առաջացրել հայկական մամուլում: Մասնավորապես Սիվիլնեթը սեփական հետազոտություն է կատարել պարզելու' կայացել, թե՞ չի  կայացել հարցազրույցը, եթե  այո, ապա Ազնավուրն արե՞լ է  նման արտահայտություններ  թե' «ինքը չի շարժվում Հայաստանի հրահանգներով», «թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը» և այլը:
Հրապարկման մեջ նշվել է նաև, որ Ֆրանսիայում Թուրքիայի դեսպան Հաքքը Աքիլը Ազնավուրին «Ոսկե սոսի» մրցանակ է հանձնել և հրավիրել Թուրքիայում համերգ տալու: Սիվիլնեթը հրապարակել է հանդիպման լուսանկարները, նաև մի տեսանյութով քննադատել  Ազնավուրի պահվածքը և երգչին հեռու  համարել դիվանագիտական ոլորտի աշխատանքից:
Կարելի է՞ նման կոշտ գնահատականներ տալ, մանավանդ, երբ հանգույցային մանրամասներ հայտնի չեն: Ի վերջո փորձենք վերլուծել եղած տեղեկությունները:
Այն, որ Շառլ Ազնավուրը հանդիպել է թուրքական շրջանակների հետ ու զրուցել, այստեղ միանշանակ դատապարտելի  բան չկա: Ընդհակառակը' սա ողջունելի, կառուցողական քայլ է ու  լավ հնարավորություն, որի  միջոցով Թուրքիայի հետ դիվանագիտական վակումի պայմաններում դիմացինին կարելի է  հասցնել սեփական դիրքորոշումն ու մտահոգությունները:
Դուրս է գալիս, որ մենք չենք վստահում մի  մարդու, ում միջոցով աշխարհին հայտնի է դարձել  հայկական հարցը:
Ի վերջո Ազնավուրի մղումներն ազնիվ են: Հենց թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանն է ՍիվիլՆեթին տված պարզաբանման մեջ խոստովանել. «Նա ցանկանում է բաց տեսնել հայ-թուրքական սահմանը» (այսինքն Ազնավուրը,-ծանոթ'  Ն.Օ):
Օզերման-պրոդյուսեր-լրագրողը հետևյալն է շահարկել.«Ես սուտ բան չեմ գրել: Ինքը (Ազնավուրը'ծանոթ  Ն.Օ) նախկինում էլ է հայտարարել, թե չի շարժվում Հայաստանի հրահանգներով: Այդ արտահայտություններին ես ծանոթ եմ նրա հետ առանձին մեր հանդիպումներից»:
Է, հետո՞, հնարավոր չէ՞ , որ Ազնավուրը դրանով շեշտել է, որ իր հանդիպումները թելադրված չեն  Հայաստանի իշխանությունների կողմից և այն մասնավոր բնույթ են կրում: Հենց սա էլ Օզերմանին ու թուրքական թերթին նյարդայնացրել են: Ահավասիկ.Օզերմանը իր պարզաբանումը շարունակել է. «Մենք նրան շատ ենք գնահատում, և ուզում էինք անպայման հանձնել «Ոսկե սոսի» մրցանակը: Ես լսել եմ` ասում են` Ազնավուրը 90 տարեկան է, ու նրան կարելի է մատների վրա խաղացնել, բայց այդպես չէ: Նա առողջ է և առողջ դատողություն ունի..»:
Դե տեսեք, ուրեմն փորձել են օգտագործել նրա տարիքը:
Ակնհայտ է, որ թուրքական շրջանակներն էլ իրենց հերթին են ցանկացել ընդառաջ  գնալ  քաղաքական շահարկումների ու փորձարկել են Հայոց Ցեղասպանության մասին բազմիցս ամուր դիրքորոշում հայտնած Ազնավուրին:
Posta թերթի հարցազրույցում Ազնավուրն ասել  է, թե իր մայրը թուրք է:
Երբ այդ մասին ՍիվիլՆեթը պարզաբանում է պահանջել, թուրք պրոդյուսեր-լրագրողը հետևյալն է ասել.  «Ազնավուրը նկատի ուներ իր մոր` Թուրքիայի քաղաքացի, այսինքն` թուրքիացի լինելը, քանի որ Թուրքիայում անկախ էթնիկ ծագումից` բոլոր բնակիչները համարվում են թուրք»:
Սա անհավանական է, որ Ազնավուրն  իր  մորը  թուրք  անվանած լինի:
Թուրք լրագրողն այսպես հաստատակամ գրել է' իմանալով թե նախօրոք ինչպես բացատրի:
Ամենազավեշտալին սակայն  նա է, որ բնավ էլ  չի  երևում , որ Ազնավուրն այս հանդիպման ընթացքում հարցազրույց է տվել,  քանի որ նույն աղբյուրին հետևյալն է  պարզաբանել  թուրք լրագրողը. «Ինչ տարբերություն` գրածներս նրա մտքերն  են: Ես կոլաժ եմ արել....»:
Տարբերության համար ասենք, որ  լրագրության  մեջ հարցազրույցը տարբերվում է կոլաժից: ՈՒրեմն գործել է թուրքական  հնարամտությունը, բանից դուրս է գալիս, որ սա կոլաժ է, այսինքն դեսից-դենից հավաքված մտքեր, թեև տպագրվել է որպես հարցազրույց: Կոլաժ կարելի է անել լուսանկարներով, ինչպես ասենք' սա:
Այսքան սեփական պարզաբանումներից հետո ' հաստատելով, որ  Շառլ Ազնավուրը մասնակցել է Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի հետ ճաշկերույթին և ընդունել «Ոսկե սոսի» մրցանակը ՍիվիլՆեթ կայքը գրում է.
«... Այդուհանդերձ` պարզ չէ՝ արդյոք լուրում տեղ գտած մտքերն Ազնավուրն արտահայտել է ճաշկերույթի ընթացքում և արդյոք հատուկ հարցազրույց է տվել թերթին»:
Պարզից էլ պարզ հարցը, երբ  թուրքական  մամուլի  ներկայացուցիչներն իրենք են հերքում  կենդանի  հարցազրույցի փաստը  ,  դեռ պարզ չէ՞:
Հանդիպումն անշուշտ  կայացել և  ինչպես  վերևում ասացինք այստեղ  արտառոց որևէ  բան  չկա,  բացի  նրանից, որ  վստահել է  պետք  Հայաստանի  հերոսի  կոչում  ստացած  մեծն  Ազնաուրին, ով  իր ապրած կյանքով  է  ապացուցել  իր  նվիրվածությունը  հայ  ժողովրդին:
Ինչ վերաբերվում է նրա հնչեցրած խոսքերին'«թուրքերը խղճով մարդիկ են», «անօգուտ է Օսմանյան ժամանակի հին դեպքերը վեր հանելը» և ընդունել է  Թուրքիայում համերգ տալու առաջարկն ու  թուրք դեսպանի  կողմից տրված «Ոսկե սոսի» մրցանակը, սա  չի՞  ասում այն  մասին, որ դիվանագիտության  ասպարեզում  շտկումների  կարիք  ունենք և շանսոնյեն  արվեստագետ  լինելուց զատ հմուտ  դիվանագետ է:
Լավ սովորություն չէ մեզանում, երբ կյանքի  ճանապարհ անցած  մեծերին խելք ենք  սովորեցնում:
Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»
Հ.Գ- Երբ արդեն պատրաստ էր հոդվածը, իմացանք, որ ֆեյսբուքյան իր էջում  աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը հետևյալն է գրել.  «Posta» թերթին հարցազրույց չեմ տվել: Վիրավորված եմ նրանց նողկալի մեքենայություններից»: