?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

կամ  նոր օդահեն սաֆարով

safar
Տեղի է ունեցել ադրբեջանական հերթական սադրանքը:: Վաղուց է հայտնի, որ այս ցեղը դեմից խոսելու կարողությունից զուրկ է, դարան  մտած թիկունքին խփող տեսակ է, նաև փնթի' մի  բան ասող  ու մոռացող, ինքն  իր արարքով  իրեն հակասող: Բայց մեկ է,  կրկին փորձում է մախաթը խորճկել պարկը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը  մինչ  խոցվող ուղղաթիռի  տեսաերիզի ի հայտ գալը, հանրությանը համոզում  էր, որ  ԼՂՀ ՌՕՈւ ին պատկանող հիշյալ ուղղաթիռը  խախտել է  շփման գիծը' ավելին ռմբակոծել է իրենց դիրքերը, վայր ընկել իրենց վերահսկողության տարածքում: Այնինչ ստահակները իրենց իսկ  ձեռքով հրապարակելով խոցված ուղղաթիռի տեսաերիզը հերքեցին բոլոր այդ զառանցանքները: Հստակ պարզ է դառնում ով որտեղ էր և ինչ էր անում: Ավելին է հայտնում  ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, գրելով. «... նույնիսկ ուղղաթիռի բեկորների ուսունասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր, ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չեն տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան:
Իրենց իսկ ձեռքով ադրբեջանցիները հերքելով անհերքելին շարունակում են  իրենց իսկ փնթիության պտուղները վայելել:
Ծանր այս  հանցագործությունը պարտակելու գերճիգերով   Ադրբեջանի ԱԳՆ-ն հերթական ծիծաղելի ու  անհիմնը հայտարարությունն արեց ' Արցախի տարածքը  ոչ թռիչքային գոտի լինելու մասին: ՊՆ խոսնակ Վագիֆ Դարգյախլըն հայտարարել է, թե իբր կործանումից հետո մինչ այժմ ԼՂՀ տարածքում որևէ թռիչք չի գրանցվել ու ղարաբաղյան օդային տարածքը «Ադրբեջանի օդային ուժերի լիակատար վերահսկողության տակ է»: Դրանից հետո, այդ   «լիակատար վերահսկողության» պայմաններում մեր գերագույն  հրամանատարի իուղղաթիռը վայրէջք  կատարեց հենց Ստեփանակերտի օդանավակայանում:
                                                                                                                     

Այնպես որ ադրբեջանցիները ոչ  մի  լիակատար  հսկողություն  չունեն  Արցախի Հանրապետության  վրա ու  պարզ է , որ այդ քայլով  ջանքեր են թափում  կոծկել  իրենց վրա  ծանրացող  հանցանքը:
Քաղաքակիրթ աշխարհը վաղուց է Ադրբեջանին ճանաչում որպես թիկունքից խփող  դահիճի: Պատահականություն չէր, երբ անզեն, քնած մարդուն կացնահարող մարդասպանը հերոսացվեց ու այդ  միտումը շարունակվում է այսօր:Նոր օդահեն սաֆարով ' իլքին մուրադովը, ում Ադրբեջանը հերոսացրել է  ուղղաթիռ կործանելու  և  3 անմեղ մարդու կյանքը խլելու  համար, պարգևատրվել է  երրորդ աստիճանի «Զինվորական վաստակի համար» մեդալով:
Այս նոր «հերոսին» քողարկելու  հարցում էլ հավատարիմ  մնալով  իր ոճին  Ադրբեջանը թափթփվածություն ու  փնթիություն հանդես  բերեց, իրեն գցելով տհաճ  վիճակում : Արմենպրեսի հաղորդմամբ  Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը azvizion.az լրատվական կայքին հայտնել է, որ ԶԼՄ-ներում Իլքին Մուրադովի վերաբերյալ տեսանյութի եւ լուսանկարի հրապարակումը «ճիշտ քայլ չի եղել», հավել, որ.«Սոցիալական ցանցերում կամ տարբեր ճանապարհներով այդ անձի լուսանկարների եւ տեսանյութերի հրապարակումը ճիշտ չէ»:
Չնայած այս քայլերին' վերևների հրաման կատարած այս  ստահակի  լուսանկարներն արդեն տարածվել են:
Ադրբեջանն ինքն իրեն  գցում է անկանխատեսելի  վիճակի  մեջ:
Ինչպես հայկական կողմն է  հայտարարել  ղարաբաղա-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի  աննախադեպ սրման հետեւանքների խիստ պատասխանատվությունը ադրբեջանի  վրա է:
Hay Azian
«Նիդերլանդական Օրագիր»
Հատուկ ափսոսանք ենք հայտնում ուղղաթիռում զոհված օդաչուների համար. հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը, անձնակազմի մյուս երկու անդամներն էին լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։
Ավելի  մանրամասն' այցելեք MAMUL.am
__________________
P.S-22-11-2014

Հաշվի առնելով ադրբեջանական կողմի պաշտոնական հայտարարություններն ու բանականության իսպառ բացակայությունը, ԼՂՀ զինված ուժերը ստիպված դիմել են նոյեմբերի 12-ին հակառակորդի կողմից խոցված ուղղաթիռի անձնակազմի ճակատագիրը անկման վայրում պարզելու և դրանից բխող խնդիրներ լուծելու հատուկ նշանակության գործողության: Այս մասին հաղորդում է Պաշտպանության բանակի լրատվության և քարոզչության բաժինը։

Մարտական խնդրի կատարման արդյունքում դեպքի վայրից տարհանվել են ուղղաթիռի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքները և ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր:

Հատուկ նշանակության գործողության ընթացքում շարքից հանվել է հակառակորդի երկու ասկյար: Պաշտպանության բանակի կողմից կորուստներ չեն եղել: