?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

15 նոյեմբերի, 2014 | 09:08

IMG_0551Նոյեմբերի 14-ին Պրահայի քաղաքային գրադարանի դահլիճում հանդիսավորությամբ նշվեց ,,Օրեր,,եվրոպական ամսագրի 15-ամյակը։ Հանդիսությունը բացեց ամսագրի կայքէջի գլխավոր խմբագիր Աննա Կարապետյանը, ով ներկայացրեց ամսագրի կայացման ճանապարհը՝ ընդգծելով, որ այն ոչ կուսակցական է, ոչ իշխանամետ ու ընդդիամադիր, այլ տարիների ընթացքում պահել է իր սկզբունքային անկախ դիրքորոշումը եւ վերջին տարիներին շարունակում է իր առաքելությունը նաեւ orer.eu կայքէջի միջոցով։ ,,Օրեր,, ամսագրի գլխավոր խմբագիր Հակոբ Ասատրյանը անդրադարձավ ամսագրի իրակնացրած եւ գալիք ծրագրերին, Գալուստ Գյուլբենկյան IMG_0344հիմնարկության հետ իրականացվելիք նոր նախագծին, հատուկ շնորհակալություն հայտնելով բոլոր աջակիցներին, արտահաստիքային թղթակիցներին ու համահայկական կառույցներին, հատկապես ՀԲԸՄ-ին  եւ իհարկե, ամսագրի հոգաբարձուներ Արա Աբաջյանին, Գեւորգ Ավետիսյանին եւ Աղասի Զավարյանին՝ նրանց հանձնելով հոբելյանական հուշանվերներ։ Ամսագրի 15 ամյակի  առիթով  օրհնության խոսքով ու բարեմաղթանքներով հանդես եկավ  Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։Hakob Asatryan Այնուհետեւ ողջույնի ջերմ խոսքերով եւ ամսագրի կատարած աշխատանքի բարձր գնահատականներով հանդես եկան Չեխիայում եւ ՍլովակիայումՀայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը, Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, Հայաստանում Չեխիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Պետր Միկիսկան։ Հայաստանի դեսպանը ,,Օրեր,,ի գլխավոր խմբագրին հանձնեց սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի կողմից տրված ,,Մայրենիի դեսպան,, մեդալը։ Հայաստանի մշակույթի նախարարը Հակոբ Ասատրյանին հանձնեց նախարարության պատվոգիրը եւ ,,Գրիգոր Նարեկացի,, հուշամեդալը՝ հայ մշակույթը արտերկրում տարածելու, հայապահպանության զարգացման գործում ունեցած զգալի ավանդի եւ IMG_0372,,Օրեր,, ամսագրի հիմնադրման 15-ամյակի առիթով։

Կարլի համալսարանի երգչախմբի եւ նվագախմբի գլխավոր դիրիժոր Հայկ ՈՒթիջյանըխոսեց ,,Օրեր,, ամսագրի հայապահպան նշանակության մասին՝ ,,Մուզիկա պոետիկա,, երգչախբի հետ կատարելով հայ հոգեւոր երգեր։  Խոսելով Հայկ Ութիջյանի կատարած երաժշտական եւ հայագիտական լայն աշխատանքի մասին, Հայաստանի դեսպան Տիգրան Սեյրանյանը նրան հանձնեց ՀՀ սփյուռքի նախարարության ,,Կոմիտաս,, մեդալը։ Երեկոյի ողջ ընթացքում Կոմիտասի երգերի եւ Դվորժակի արիայի  կատարումներով հանդես եկավ Վարինե Մկրտչյանը, իսկ պատանի երգչուհիԴիանա Քալաշովան ներկայացրեց Ջոն Լենոնի երգերից մեկը։ Հանդիսությունը եզրափակեց Արմեն Սարգսյան, Աննա Համբարձումյան, Ռոբերտ Ստրիհավկա, Դանա Սոմերովա լարային քառյակը՝ կատարելով Կոմիտասի երեք ստեղծագործություն։

Varine MkrtchyanAghasi ZavaryanBarsegh PilavchyanHasmik PoghosyanTigran SeyranyanՎերջում հանդիսության մասնակիցների համար տրվեց փոքրիկ հյուրասիրություն։

Orer.eu

Լուսանկարները ՝ Լուցիան Փափազյանի

IMG_0452Haik Utijyan

[Spoiler (click to open)]

Orer.eu

Լուսանկարները ՝ Լուցիան Փափազյանի