?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Ձայն ենք  տալիս Բեթթիին: Այսօր կանցկացվի «Մանկական Եվրատեսիլ- 2014»-ը Մեր մասնակից'  Բեթթին ելույթ կունենա 12 համարի ներքո: Հիշեցնենք, որ ուղիղ եթերի ընթացքում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները  պետք է քվեարկեն  12 համարին:



HAYERN AYSOR

01

Այսօր Մալթայում կկայանա «Մանկական Եվրատեսիլ- 2014» մրցույթը: Հայաստանը մրցույթին կներկայացնի 11-ամյա Բեթթին՝ «Արևի մարդիկ» (People of the sun) երգով:

Մեր մասնակիցը ելույթ կունենա 12 համարի ներքո: Հիշեցնենք, որ ուղիղ եթերի ընթացքում Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները Բեթթիի օգտին կարող են քվեարկել հենց այս համարով: Իսկ Հայաստանի քվեարկության միավորները կհայտարարի «Մանկական եվրատեսիլ- 2013»-ի հայաստանյան մասնակից Մոնիկա Ավանեսյանը:

Բեթթիին երգի պատրաստման ընթացքում օգնել է երգահան Մանե Հակոբյանը, խոսքերի հեղինակ Ավետ Բարսեղյանը և գործիքավորող Մարտին Միրզոյանը:

Մրցույթին մասնակցում է 16 երկրի ներկայացուցիչ, ելույթ են ունենալու հետևյալ հերթականությամբ.
1. Բելառուս
2. Բուլղարիա
3. Սան Մարինո
4. Խորվաթիա
5. Կիպրոս
6. Վրաստան
7. Շվեդիա
8. Ուկրաինա
9. Սլովենիա
10. Մոնտենեգրո
11. Իտալիա
12. Հայաստան
13. Ռուսաստան
14. Սերբիա
15. Մալթա
16. Նիդեռլանդներ

Հիշեցնենք, որ Հայաստանը «Մանկական Եվրատեսիլին» առաջին անգամ մասնակցել է 2007 թվականին. «Արևիկ» մանկական խումբը իր «Երազանք» երգով, որի արդյունքում երկրորդ տեղը գրավեց 1 միավորի տարբերությամբ: 2008-ին Հայաստանը ներկայացրեց Մոնիկա Մանուչարովան, ով զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը: 2009-ին «Մանկական Եվրատեսիլին» մասնակցել է Լուարա Հայապետյանը՝ զբաղեցնելով 2-դ հորիզոնականը: 2010-ին ծնունդով արցախցի 12-ամյա Վլադիմիր Արզումանյանն իր «Մամա» երգով կարողացավ Հայաստանին հաղթանակ բերել: 2011-ին մրցույթն անցկացվեց Հայաստանում և մեր երկիրը այս անգամ ներկայացրեց Դալիթան՝ զբաղեցնելով 5-րդ տեղը: 2012-ին Հայաստանը ներկայացրեց «Compass band» խումբը՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը, 2013-ին՝ Մոնիկա Ավանեսյանը՝ զբաղեցնելով 6-րդ հորիզոնականը: