?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

IMG_6268-1

Հուլիսի 22-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդունեց Նիդերլանդների Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ձյունիկ Աղաջանյանին: Այդ մասին գրում է սփյուռքի նախարարության «Հայերն Այսօր» էլ.պարբերականը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Նիդերլանդների հայկական համայնքին վերաբերող հարցեր: Դեսպան Աղաջանյանը ներկայացերց համայնքի ներկայիս ժողովրդագրական պատկերը։ Անդրադարձ կատարվեց համայնքում առկա խնդիրներին և հայկական կազմակերպությունների հետ տարվող աշխատանքներին: Նախարար Հրանուշ Հակոբյանը կարևորեց համայնքի ներգրավվածությունը Սփյուռքի նախարարության ծրագրերին:

Դեսպան Աղաջանյանը ներկայացրեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների նախապատրաստական աշխատանքները ըստ նախապես հաստատված գործողությունների պլանի։ Քննարկվեցին առաջիկա ծրագրերը և խոշոր միջոցառումները։

Դեսպանը ներկայացրեց նաև այժմ Նիդերլանդներում հանգրվանած մոտ 600 սիրիահայ ընտանիքների կարգավիճակը:

Հանդիպման ավարտին նախարար Հրանուշ Հակոբյանը դեսպանին ներկայացրեց սիրիահայերի համար նախատեսված «Նոր Հալեպ» թաղամասի բնակարանաշինության ծրագիրը: