?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

manukm
04

Սեպտեմբերի 4-ին Նիդերլանդների Ալմելո քաղաքի կենտրոնական գրադարանում տեղի ունեցավ ռադիոհարցազրույց-բանավեճ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով, որին մասնակցում էին ՔրիստոնեականՄիություն կուսակցության ( CU) քաղաքային խմբակցության նախագահ և քաղաքապետարանի խորհրդի անդամ Վաուտեր Տեեուվը և խորհրդի անդամ Միշել Վան Հեեկը:

Ներկա էին նաև ՀԱԵ վարչության  նախագահ  Օննիկ Գելիջին, կիրակնօրյա դպրոցի և հոմենտմենի ներկայացուցիչներ, ինչպես նաև բազմաթիվ հոլանդացի հյուրեր:

Հակառակ կողմից ներկա էր քաղաքապետարանի թուրք ներկայացուցիչը:

Վաուտեր Տեեուվը համոզիչ կերպով ներկայացրեց Հայոց ցեղասպանության ճանաչման և իրականությունը հանրության լայն խավերին ներկայացնելու անհրաժեշտությունը: Չնայած հակառակ կողմի համառ դիմադրությանը և բողոքներին՝ համաձայնություն ձեռք բերվեց հոկտեմբերի 9-ին Քրիստոնեական Միություն կուսակցության կողմից  «Հոգիների աճուրդը» գիրքը հոլանդերեն թարգմանությամբ և բազմաթիվ օրինակներով նվիրել Ալմելոյի քաղաքային գրադարանին, ինչն ընդունվեց ջերմ ծափողջույններով:

Մանուկ Մկրտչյան