?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

03

ՀՄԸՄ Ալմելոյի վարչությունը իր ավանդության համաձայն այս տարի ևս կազմակերպել էր երկօրյա մարզական մրցաշար, որը տեղի ունեցավ նոյեմբերի 21-ին և 22-ին Ալմելոյի գեղեցիկ և հարմարավետ մարզադահլիճում: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Մանուկ Մկրտչյանը Նիդերլանդներից:

Բացումը սկսվեց Տ.Մաշտոց քահանա Բաղդասարյանի աղոթքով, օրհնությամբ և բարեմաղթանքներով: Այս մրցաշարին իրենց մասնակցությունն էին բերել Ալմելոյի ՀՄԸՄ-ը, Ալեկմարի ՀՄԸՄ-ը, Ալմելոյի «Երևան» միությունը, Դորդրեխտի «Անի» միությունը, Արնհեմի «Երիտասարդաց» միությունը:

Մրցույթի մասնակիցները իրենց ուժերը չափեցին տարբեր մարզաձևերում, որոնք էին ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ և գեղարվեստական մարմնամարզություն: Մրցումները անցան բարեկամական և ընկերական մթնոլորտում: Մրցույթի ավարտին մասնակիցները պարգևատրվեցին մեդալներով, իսկ հաղթող թիմը՝ նաև գավաթով:

Պարգևատրումից հետո կազմակերպվել էր խրախճանք Ս.Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցու Գալուստ Գյուլբենկյան սրահում:

01 02 04 05