?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

skarapet
ՄԱՍՏՐԻԽՏ. - Դեկտեմբերի 7-ին Սպիտակի աղետալի երկրաշարժի 26-րդ տարելիցի կապակցությամբ  Նիդեռլանդների Մաստրիխտ  քաղաքի Սուրբ Կարապետ եկեղեցում Հոգեհանգստյան կարգ և մոմավառություն  կատարվեց ի հիշատակ երկրաշարժի զոհերի:
Սուրբ Կարապետ  եկեղեցու ծխական խորհուրդն այդ  մասին դեռ  նախօրոք էր տեղեկացրել,  այդ պատճառով  բազմաթիվ  մարդիկ էին  եկել իրենց տարբեր բնակավայրերից:
Երկրաշարժի տասնյակ հազարավոր զոհերի հիշատակի խնկարկման արարողությունն սկսվեց  քահանա Տ․Մաշտոց Բաղդասարյանի մատուցած պատարագով: Թեև 26 տարի է  անցել այդ ահասարսուռ  օրվանից,  շատերի հոգիներում տակավին թարմ էին դեկտեմբերի 7-ի կորուստն ու ցավը,  վիշտն ու մորմոքը, փլուզված շենքերի տեսարաններն ու տխուր պատկերները, որոնց  հետևանքների  վերացման համար էլի մաքառել  է  պետք:
Հոգեհանգստի կարգին հաջորդեց այս թեմայով Արտակ Մանուկյանի բանաստեղծությունների ընթերցումը, որից հետո Սոնա Հովհաննեսը ցուցադրեց  «Անիի ավերակները»   իր  նոր կտավը:   Շնորհալի նկարչուհու ձեռքի գործերից է   տեղի Սուրբ Կարապետ եկեղեցու  խորանի պատկերի նկարազարդումը:
Ի  դեպ  եկեղեցու  ծխական  խորհուրդը՝  Լևոն Սարգիսի գլխավորությամբ, ակտիվ քայլեր է  ձեռնարկում  Սուրբ Կարապետ եկեղեցու  շենքը գնելու  և  լրիվ  հայ  համայնքին  ծառայեցնելու  ուղղությամբ:
Դեկտեմբերի 7-ին Սպիտակի աղետալի երկրաշարժի 26-րդ տարելիցին  նվիրված  միջոցառումն ավարտվեց մոմավառությամբ ու զոհեի հոգիների հանգստության աղոթքով։
«Նիդերլանդական Օրագիր»
skarape sona