?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

01

Ալմելոյի  Հայ Առաքելական Եկեղեցու սրահում տեղի ունեցավ Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին նվիրված հանդես՝ համատեղ մասնակցությամբ Սուրբ Մեսրոպ Մաշտոց կիրակնօրյա դպրոցի, ՀՄԸՄ սաների և Հոխեվենի մեկօրյա դպրոցի աշակերտների: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Մանուկ Մկրտչյանը Ալմելոյից:

Հանդեսի բացումը սկսվեց Տ.Մաշտոց քահանայի աղոթքով և բարեմաղթանքներով: Այնուհետև հնչեց ՀՀ օրհներգը, որից հետո դպրոցի տնօրենը ընթերցեց ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի Ամանորի և Սուրբ ծննդյան տոների ուղերձը, որը հոլանդերեն թարգմանությամբ ընթերցեց նաև ուսուցչուհի Անժելան:

Երեխաները իրենց ուսուցիչների հետ միասին պատրաստել էին բազմաթիվ երգեր, պարեր, արտասանություններ և անակընկալներ: Ուրախ երգով ու պարով երեխաները դիմավորեցին Ձմեռ պապին, ով հանկարծակի ներս մտնելով դահլիճ՝ նոր շուք և ուրախություն հաղորդեց հանդեսին: Ուրախ և բարձր տրամադրությունը տիրում էր ողջ հանդեսի ընթացքում: Հանդեսի վերջում բոլոր մասնակից երեխաները Ձմեռ պապի կողմից ստացան նվերներ:

02 03 04 06