?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

masa
Նիդերլանդների հայկական համայնքներում երեխաների համար շարունակվում են կազմակերպվել  Նոր Տարվան նվիրված հանդիսությունները: Դեկտեմբերի 28-ին աշխույժ իրարանցում էր  Նայմեխեն  քաղաքի «Միացյալ հայերը Հոլանդիայում» միության դահլիճում: Պակաս ոգևորություն չէր  տիրում նաև Մաստրիխտի Սուրբ Կարապետ եկեղեցու սրահում, որտեղ հավաքվել էին  «Անի»  միության սաները: Համայնքաշատ այս քաղաքներում բազմաթիվ երեխաների հետ ուրախ հանդեսին ներկա էին  նաև  նրանց ծնողներն ու բարեկամները, մանկավարժները: Նայմեխենում Ձմեռ  պապին,  եկել էր  Հայաստանից,  իսկ  Մաստրիխտում Ձմեռ  պապն  ուներ նաև հին ավանդական Կաղանդ  անունը: Նրանք գեղեցիկ  նվերներ  մատուցեցին  փոքրիկներին: Վերջիններս  էլ անթաքույց  ջանասիրությամբ, որպես երախտիքի գնահատական  ցուցադրեցին նոր ուսումնական տարում իրենց  ձեռք բերած  ոսկեղենիկ հայերենի գերազանց իմացությունը' երգեր, ոտանավորներ և արտասանություններ նվիրելով  թե '  Ձմեռ պապին և թե իրենց ավագ բարեկամներին:
[Դիտել լուս.ՆԱՅՄԵԽԵՆ]
van
vana
vanb
vanc
vand
vande
vane
[Դիտել լուս.ՄԱՍՏՐԻԽՏ]masa1
masb
masc
masca
masl
masr