?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

frederik
Նիդերլանդական  լրատվամիջոցները մեկը մյուսի ետևից  հրապարակում են լուրը 'ըստ  որի  թուրքական  ահաբեկչության դեմ պայքարի ոստիկանական  բաժինը,  ժամեր առաջ  ձերբակալել է Տիգրանակերտում բնակվող հոլանդացի լրագրողուհի Ֆրեդերիկա Գերդինքին, ով հայտնի է քրդական հարցի շուրջ հրապարակած իր հոդվածներով: Նրան մեղադրում են  ահաբեկչական քարոզչություն իրականացնելու  մեջ:  Այդ մասին Թվիթերի իր էջում գրառում է արել անձամբ Ֆրեդերիկ Գերդինքը:
Ժամեր անց նա գրել է, որ մի քանի ժամ հարցաքննելուց հետո  նրան ազատ են արձակել: Ֆրեդերիկան  նշել է, որ ոստիկաններին հետաքրքիր է եղել իր տան գույքի պարունակությունը: Գերդինկը խոստովանել է, որ սկզբում  խիստ վախեցել է տունը շրջապատած 8  հսկայամարմին ոստիկաններից:
Երևի թե թուրքական ոստիկանության նպատակն ի սկզբանե  եղել է հոլանդացի լրագրողուհու  "աչքը վախեցնելը":