?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

ola

Խոստովանենք, որ ծաղրանկարը  մնում է ծաղրանկար և ոչ հաճելի' սլաքն  ուղղվող թիրախին: Պարզվում է  Charlie Hebdo-ի ծաղրանկարիչները անդրադարձ  են կատարել Հայոց ցեղասպանության թեմային: Հայրենական «Թերթ.am» բլոգը  «Հայերը՝ ֆրանսիացի ծաղրանկարիչների աչքերով» վերնագրով մի անրադարձ  է  հրապարակել այդ թեմայով, որի հեղինակը գրել է.

«...Էդ հանդեսը առնվազն երեք թարմ ծաղրանկար ունի հայերի ու նրանց դարդերի թեմայով...
Ես գիտեմ, որ հայերի ընկալումներում Ֆրանսիան, ֆրանսիացիները ցեղասպանությունից մեզ գրեթե փրկած, ինքնամոռաց կարեկից, մեր ժենոցիդը ճանաչած, մեզ Ազնավուր տված ազգ են ընկալվում:
Բայց հավատացեք դա այնքան էլ այդպես չէ. ինչպես օրինակ Ազնավուրն է հիասթափեցնում իր ասածներով ու արածներով, էնպես էլ ֆրանսիացի իշխանավորները՝ ամենաբարձր մակարդակում, շատ այլ կերպ են վարվում հայերի հետ, քան ընդունված  է պատկերացնել: Սակայն դա մեր ցեղասպանությանը վերաբերող այն հարցերի շարքից է, որին հայերը ոչ մի կերպ սթափ նայել պատրաստ չեն»:

Այս կարծիքի հետ  կարելի է համաձայնել, կամ չհամաձայնել: Սակայն իրերին իհարկե իրատեսորեն պետք է  նայել ու վերաբերվել: Այն, որ ֆրանսիացիները ճանաչել են Ցեղասպանությունը և կարեկից են Հայ ժողովրդին, դա այլևս փաստ է: Ինչ վերաբերում է Ազնավուրին, ապա նա էլ մարդ է, իսկ մարդիկ երբեմն հնարավոր է սխալվեն: Փորձենք  նրա  գործերը  դնել նժարին' ավելին  չի՞ ստացվում, քան նրան շնորհած ազգային հերոսի դափնին է: Իսկ ի՞նչ  պետք է պատկերացնեինք ֆրանսացի իշխանավորների պարագայում: Ինչ՞ կերպ պետք է վարվեն նրանք, որ չեն վարվում: Այս թյուրըմբռնումը միաանգամից հարթելու համար  ավելացնեմ, որ ֆրանսիացի իշխանավորը, երբ պառկում է քնելու, պարզ է, որ միևնույն երազը չի կարող  տեսնել, ինչ ասենք հայ իշխանավորը:
Այժմ ամենագլխավորի մասին. նախ Charlie Hebdo-ի  աշխատանքը  ընդհանրապես պետք չէր կապել  հայերի նկատմամբ ֆրանսիացիների ընկալումներին, հետո եկեք պարզենք այդ ծաղրանկարների իմաստը:
Իրականում  Charlie Hebdo-ն անդրադարձել է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականությանը:

frns
Ottoman Turkish Soldier: Are we not committing a genocide, my General?
Turkish General : Today, yes. But in a century, it’ll be a Dieudonne joke.
Luz cartoon, published in January, 2015, referencing recent statements by French Comedian Dieudonne, who was quoted as saying that the Armenian Genocide is as real as Santa Claus…
Թուրք զինվորը' գեներալին.
- Իմ գեներալ, արդյո՞ք մեր  իրագործածը գենոցիդ չէ :
- Այսօր՝ այդպես է, բայց մեկ դար հետո լինելու է Դյուդոնի կատակ:
Պարզաբանում.Դյուդոնը ֆրանսիացի կատագերգու է, ով ասել է. «Հայոց ցեղասպանությունը այնքան իրական է, որքան Սանտա Կլաուսը»:
Ծաղրանկարիչ Ռենալ Լուզիեն (Luz)
___________________________________
frns1
Turkish Army Kills 35 Kurdish Villagers.
Kurdish Villager: That was a screw up. They must have taken us for Armenians.
Charb cartoon published in 2014, when reports surfaced that Turkey had attacked Kurdish villagers instead of assisting the international campaign to help #SaveKobane
Թուրքական բանակը 35  քուրդ գյուղացու է սպանել:
Թուրք գյուղացիներից մեկը նստած մտածում է.
- Հնարավոր է, որ սխալմունք լինի, մտածել են երևի  հայ ենք:
Պարզաբանում.Ծաղրանկարը հրապարակվել է 2015-ին, երբ լուրեր տարածվեցին, Այդ  ժամանակ Թուրքիան հարձակվել է քուրդ գյուղացիների վրա՝ փոխանակ  աջակցեր#SaveKobane միջազգային արշավին:
Ծաղրանկարիչ Ստեֆան Շարբոնիե (Charb)
______________________________________
frns2
Erdoğan to Turkish police: ‘You can shoot. Just imagine that they are Armenians!”
Cartoon penned by Tignous during the Gezi Park protests in Turkey.
Ռեջեփ Թայիփ Էրդողանը թուրքական ոստիկանությանն ասում է.
-Կարող եք կրակել.պատկերացրեք՝ հայ են:
Պարզաբանում. Գեզի այգու պահպանության առիթով բազմաթիվ թուրքեր դուրս են եկել բողոքի ակցիաների և գլխացավանք ստեղծել թուրքական ոստիկանության համար:
Ծաղրանկարիչ Բեռնար Վերլակ (Tignous)