?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Սիրելի Հայրենակիցներ,


Խոր կսկիծով և ցավով ականջալուր եղանք Գյումրի քաղաքում տեղի
ունեցած ահասարսուռ վայրագության մասին:
Խստիվ դատապարտելով հանցագործի անմարդկային ոճրագործությունը, որը դուրս է տրամաբանության բոլոր սահմաններից, խորապես վշտակցում և ցավակցում ենք Ավետիսյանների մերձավորներին և հայտնում պատրաստականություն Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները Համակարգող Միության և անձամբ իմ' Սմբատ Մարտիրոսյանիս կողմից աջակցելու Սերյոժա Ավետիսյանին, տեղափոխելու Հոլանդիա' բժշկական աջակցություն ցուցաբերելու համար:
Խոր վշտով և հարգանքով`

Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները
Համակարգող Միության Նախագահ Սմբատ Մարտիրոսյան
13.01.2015


Հ.Գ-Հաջորդ օրը  Նիդերլանդներում Հայկական Կազմակերպությունները
Համակարգող Միության նախագահ Սմբատ Մարտիրոսյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալն է  հայտնել. «Այսօր ես անձամբ հեռախոսազրույց եմ ունեցել Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի բժշկի հետ Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը մասին:

Երեխայի առողջական վիճակը կայուն ծանր է, շարունակում է միացված մնալ արհեստական շնչառության սարքը:
Փոքրիկը գլխուղեղի սնուցման լուրջ խանգարումներ է ստացել, բժիշկները պայքարում են երեխայի վիճակի կայունացման համար:
Ես իմ պատրաստակամություն եմ հայտնել բժշկին առաջին իսկ անհրաժեշտության դեպքում աջակցելու երեխային սկսած դեղորյաքից մինչև նրա տեղափոխումը Նիդերլանդներ:

Երեխային մաղթում եմ շուտափույտ առողջություն »: