?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

01

Հոլանդական  Pax kinderhulp   կազմակերպության հրավերով հունվարի 6-ից մինչև 31-ը Նիդերլանդներում իրենց ձմեռային արձակուրդներն են անցկացնում Վարդենիսի և Սպիտակի շրջանների անապահով ընտանիքների երեխաներ թվով 40 հոգի: Այս մասին «Հայերն այսօր»-ին հայտնում է Մանուկ Մկրտչյանը Ալմելոյից:

Հունվարի 11-ին Ալմելոյի Հայ Առաքելական Եկեղեցու սրահում էին հյուրընկալվել Վարդենիսի շրջկենտրոնի Տորփավան, Տրետակ, Արփունք, Շատվան, Փամբակ, Սոթք, փոքր Մասրիկ գյուղերի անապահով ընտանիքների 8-14 տարեկան, թվով 20 երեխա:

Հանդիպումը կազմակերպել էին Եկեղեցու վարչությունը, Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միությունը (ՀՄԸՄ)և Հայ  Բարեգործական  Ընդհանուր Միությունը (ՀԲԸՄ):

Սկզբում երեխաները մասնակցեցին Ս.պատարագին, որից հետո Գալուստ Գյուլբենկյան սրահում  կազմակերպվել էին բազմաթիվ խաղեր և ժամանցային միջոցառումներ,   երեխաների օրը հետաքրքիր դարձնելու համար: Ելույթուվ հանդես եկան նաև հոլանդահայ երգիչ-երաժիշտները:

Հանդիպումն ավարտվեց ճաշկերույթով, որից հետո երեխաները ստացան բազմաթիվ նվերներ:

02 03 04 05