niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հանդիպեց Նիդերլանդների արտգործնախարարության պատվիրակությանը

das

ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը հունվարի 20-ին հանդիպեց Նիդերլանդների արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված էին արտգործնախարարության Եվրոպայի բաժանմունքի տնօրեն՝ Յոհան Վերբոմը, հայեցակարգային համակարգող աշխատակից՝ Մատեյս Սխրոդերը և հայեցակարգային աշխատակից՝ Մանյա Սիմոնսը։ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը, Աննա Մովսեսյանը և Սեպուհ Աբրահամյանը։

Մասիս Աբրահամյանը ներկայացրեց հոլանդահայության սպասումները Նիդերլանդների կառավարությունից՝ Հայոց Մեծ Ցեղասպանության 100-ամյա տարելիցին։ Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը աշխարհի բոլոր երկրների ղեկավարներին հրավիրում է, որպեսզի 2015 թվականի ապրիլի 24-ին ներկա գտնվեն Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում՝ Մեծ Եղեռնի հարյուրամյակի առթիվ հարգելու մեկուկես միլիոն անմեղ զոհերի հիշատակը։ Սակայն հայ ժողովուրդը հատկապես ապասում է Հայոց Ցեղասպանությունը ճանաչած երկրներից, որ կապահովեն իրենց ներկայությունը։ Դրանից բացի հոլանդահայության համար չափազանց կարևոր է կառավարության բարձրաստիճան ներկայությունը այստեղ՝ Հոլանդիայում կազմակերպվող միջոցառումներին։ Պարոն Վերբոմը հայտնեց, որ ստացել են պաշտոնական հրավեր Հայաստանից, սակայն դեռ որոշում չի կայացվել այցելության վերաբերյալ։ Նույնպես քննարկվում է կառավարության մասնակցության հարցը այստեղ տեղի ունեցող միջոցառումներին։ Այս դեպքում նույնպես առայժմ հստակություն չկա։

Պարոն Աբրահամյանը խոսեց թուրքական քարոզչամեքենայի նոր խարդավանքների մասին կապված Գալիբոլիի ճակատամարտի հարյուրամյակը ապրիլի 24-ին նշելու հայտարարության մասին։ Երբ Նիդերլանդների կառավարությունը պարբերաբար նշում է երկկողմ բանակցությունների մասին, արդյո՞ք կառավարության մոտ կա հստակ պատկերացում Թուրքիայի վերաբերյալ, որպես բանակցող կողմի։ Հայ Դատի հանձնախմբի կարծիքով Նիդերլանդների կառավարությունը ավելի հետևողական պետք է գտնվի 2004 թվականի Ռաուֆուտի բանաձևի պահանջների իրականացման մեջ։ Որքան հստակ լինի դիրքորոշումը Թուրքիայի նկատմամբ, այնքան պարզ կլինեն Թուրքիային ներկայացվող պահանջները։ Հակառակ պարագային, հեղեղուկ կեցվածքի դեպքում թուրքական կառավարությունը կշարունակի իր մերժողականության և կեղծարարության քաղաքականությունը։

Քննարկվեցին նաև մի շարք այլ հարցեր կապված Թուրքիայի երկդիմի և կողմնակալ քաղաքականության հետ, մասնավորապես Արցախի պարագայում։ Արտգործնախարարության պատվիրակությունը ուշադրությամբ լսեց և խոստացավ բարձրացված բոլոր հարցերը փոխանցել արտգործնախարարին։ Պարոն Աբրահամյանը հույս հայտնեց, որ ներկայացված խնդիրները, որոնք ոչ միայն Նիդերլանդներում ապրող, այլ նաև ամբողջ հայության ակնկալիքներն են, անպատասխան չեն մնա։

Tags: Հոլանդահայ կայքեր, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments