?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

acexa

Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում Դեն Հաագի Գլոբալ արդարադատության ինստիտուտում մարտի 5-ից 7-ը անց է կացվելու  «Հայոց ցեղասպանության ժառանգությունը, 100 տարի հետո» թեմայով գիտաժողով: Նիդերլանդական Օրագրին այդ մասին հայտնել են Աբովյան մշակութային միությունից:
Գիտաժողովը մեկնարկելու է «Տատիկիս դաջվածքները» փաստավավերագրական ֆիլմի ցուցադրմամբ:Պարոն Ալեքսիս Տեմիրճյանի հետ  այն համատեղ կազմակերպել են  Նիդերլանդների պատերազմի, հոլոքոստի և ցեղասպանության հետազոտությունների (NIOD)  ու Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների «Դորնսայֆ» ինստիտուտները:
Գիտաժողովն անց է կացվելու անգլերեն լեզվով և  մուտքը հանրության համար ազատ է  լինելու, միայն անհրաժեշտ է նախօրոք հայտագրվել: Բանախոսներն, ովքեր ներկայացնում են տարբեր երկրներ ցեղասպանության ուսումնասիրման և այլ մասնագիտական ոլորտներ, մոտ 25  գիտնականներ  են,  հեղինակները` «Հայոց ցեղասպանության կարևորությունն այսօր և դրա ազդեցությունը տարբեր ոլորտների ուսումնասիրության վրա» գրքի:
Գիտաժողովի ընթացքում քննարկումներն ընթանալու են գրքի կենտրոնական թեմայի շուրջ` ցեղասպանության  կանխման կարևորությունը  ընդգծելու և դրա ազդեցությունը` իրավաբանության, պատմության, մարդաբանության, քաղաքագիտության, սոցիոլոգիայի, գրականության, կրթության և ԶԼՄ-ների ուսուցման հետազոտությունների ոլորտներում: Ցեղասպանության ազդեցության մասին քննադատական քննարկումներն անհրաժեշտ են այսօր և այստեղ անդրադարձ կկատարվի ընթացիկ քննախոսության մի քանի տեսակետներին` ելնելով ինչպես մարդկային վարքագծի վերլուծությունից, այնպես էլ անցյալ դարին հետադարձ հայացքով նայելու տեսանկյունից: