niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Բոլոր ժամանակների հայերի կողմից արված լավագույն գյուտերից

Բոլոր ժամանակներում էլ հայերի կողմից արված  գյուտերը համաշխարհային ճանաչում են ձեռք բերել։ Ահա նրանց գյուտերից մի քանիսը.

1.Ասատուր Սարաֆյան` Օսկար Բենկեր. գունավոր տպագրության, մեքենաների, ինքնաթիռների փոխանցման տուփի գյուտերի հեղինակն է: Նա ստեղծել է նաև առաջին առանց ասեղի (գազային) ներարկիչը, որն այժմ օգտագործվում է ամբողջ աշխարհում: Օսկար 5 Բենկերին են պատկանում նաև ավտոմեքենաների բենզինի պոմպի և ավտոյուղի չափիչի գյուտերը:

2.1956թ. Լյութեր Սիմիջյանը ստեղծում է դրամաբաշխային սարքը (բանկոմատ), առանց որի դժվար է պատկերացնել այսօրվա քաղաքակրթությունը:

3.Հաշմանդամների սայլակի գյուտը, որի հեղինակը` Էմիկ Ավագյանը, 1961թ. ստանում է Քենեդիի մրցանակը` «Ամենակարևոր ներդրումը անդամալույծներին գործնական կյանք բերելու համար»:

4.Աշխարհում շատ մեծ համբավ և տարածում ստացած Ալեք Մանուկյանի տաք և սառը ջրի ծորակի գյուտը, որը 1969թ-ից կիրառվում է ողջ աշխարհում:

5.1977թ. Միքայել Տեր-Պողոսյանի ստեղծած համակարգչային տոմոգրաֆը հեղափոխություն է առաջացնում բժշկության մեջ:

6.1983 թ. հայազգի գիտնական քիմիկոսներ Աշոտ Մուշեղյանը, Սերգեյ Ներսիսյանը արտոնագիր ստացան Արարատյան դաշտավայրի պատմական Որդան Կարմիր որդից ներկերի ստացման: Հայտնագործությունից հետո Արարատյան դաշտավայրի այդ հատվածը համարվեց Որդան Կարմիրի արգելանոց:

7.Գաբրիել Կազանջյանին է պատկանում 1908թ. ներկայացված և 1911թ. արտոնագիր ստացած մազերի չորացման սարքի` ֆենի գյուտը:

8.Ծագումով Ստամբուլից, ազգությամբ հայ, երիտասարդ քիմիկոս Քրիստափոր Տեր- Սերոբյանը 1864թ. ստեղծում է ամերիկյան դոլարի կանաչագույն ներկը, որն անհնար էր կեղծել:

9.1913թ. Արմեն Դալաքրանյանը ԱՄՆ-ում արտոնագիր է ստանում գորգագործության ավտոմատ դազգահի ստեղծման համար:

Tags: Այլ, Լուսանկար. տեսանյութ, Հենց այնպես, Հետաքրքիր է
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments