niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Ցեղասպանության նմուշների ցուցադրություն նիդերլանդական Էնսխեդե քաղաքում

genw

Նիդերլանդների Օվերեյսելի մարզի Էնսխեդե քաղաքի հանրային գրադարանում անցած շաբաթ կեսօրին շուրջ երկու հարյուրից ավելի մարդկանց ներկայացվեց փաստաթղթերի ու վավերագիր լուսանկարների մի ցուցադրություն, որ պատմում է Օսմանյան կայսրությունում 100 և ավելի տարիներ առաջ տեղի ունեցած հայ, ասորի, հույն և այլ ժողովուրդների Ցեղասպանության մասին:
Ցուցահանդեսի կազմակերպման «1915 կոմիտե»-ն, ով աշխատանք է տանում Ցեղասպանությունների ոճիրի ներկայացման ու դատապարտման ուղղությամբ, եզակի փոխհամաձայնություն է ձեռքբերել Թվենթեի ասորական համայնքի հետ, որտեղ ապրում են մոտ 20 հազար ասորիներ, համեմատական կարգով ասենք, որ այս տարածքում հայերի թիվը մոտավորապես յոթ հազար է:
Ցուցանմուշների ցուցադրությունը նախաձեռնել է խորհրդարանի Քրիստոնեադեմոկրատ (CDA) պատգամավոր Պիտեր Օմթզիխթը, ով ակտիվորեն արդեն մի քանի տարի աշխատանք է տանում ցեղասպանությունը դատապարտելու ուղղությամբ:

«Առաջին համաշխարհայինի քողի ներքո դիտավորությամբ համատարած սպանել են քրիստոնյաների, նպատակն է եղել ամբողջությամբ ջնջել հետքը մի ազգի», - ցուցադրությունը դիտելուց առաջ ասել է հոլանդացի պատգամավորը: Նա ընդգծել է, որ փաստորեն այսօր էլ Մերձավոր Արեւելքում քրիստոնյաներ են հալածվում, փորձ է արվում ոչնչացնել հինավուրց քաղաքակրթության գանձերը:
Քրիստոնեական Միություն կուսակցության (CU) Օվերեյսելի առաջնորդ Յան Վեստերտը պնդել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը:
«100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում 1,5 միլիոն հայ և 750 հազար ասորի է սպանվել,-ասել է «1915 կոմիտե»-ի անդամ Ջոնի Շաբոն, մինչ այժմ կրում ենք սարսափելի ոճիրի հետևանքները, մենք ուզում ենք հոլանդական հասարակայնությանը հենց դա ներկայացնել' թե ինչ է տեղի ունեցել»:
Ելույթներ ունեցան նաև հանրային գրադարանի տնօրեն Գերարդ Կոքսը,խորհրդարանի Քաղաքական բարեփոխումներ կուսակցության (SGP) ներկայացուցիչ,պատմաբան Ռուլոֆ Բիսխոպը: Վերջինս քննադատեց Թուրքիայի ժխտողական կեցվածքը և հույս հայտնեց, որ Ալմելոյի անմեղ զոհերի նորակառույց հուշ-համալիրը միմիայն հաշտեցման ազդակ կհանդիսանա տեղացի թուրք և հայ բնակչության համար և ուսանելի օրինակ Թուրքիային ճանաչելու Հայոց ողբերգությունը:
Ցուցանմուշները հանրությանը կցուցադրվեն երկու շաբաթ' մինչև մարտի 14-ը, այնուհետև ցուցադրումները նախատեսված է շարունակել մարզային այլ քաղաքներում' Ալմելոյում,Հենգելոյում, Օլդենզալում:
Ի դեպ Օվերեյսելը այն մարզն է, որ հիմք ընդունելով 2004 թ. Նիդերլանդների խորհրդարանի ընդունած Հայոց Ցեղասպանությունը ընդունող բանաձևը, անցյալ տարի դատապարտել է 1915-1918 թթ. Օսմանյան Կայսրությունում 1,5 միլիոն մարդկանց (հայերի, ասորիների և պոնտացի հույների), գազանաբարո ջարդերը:


Hay Azian
«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»
enscensc1enscf
enscxenscxe
enscxrenssxede

Tags: Առաջին էջ, Իրադարձություններ.դեպքեր, Լուսանկար. տեսանյութ, Նիդերլանդական օրագիր, տոնավաճառ ցուցահանդեսներ
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments