niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Հաագայում տեղի է ունեցավ «Հայոց ցեղասպանության ժառանգությունը, 100 տարի հետո» թեմայով գիտաժողովը

Դեռ անցյալ ամիս հայտնել էինք, որ  Հաագայում տեղի է ունենալու «Հայոց ցեղասպանության ժառանգությունը, 100 տարի հետո» թեմայով գիտաժողովը
mfa
Մարտի 6-ից 7-ը Հաագայի Գլոբալ արդարադատության ինստիտուտում տեղի ունեցավ «Հայոց ցեղասպանության ժառանգությունը 100 տարի անց» խորագրով խորհրդաժողովը, որը կազմակերպվել էր Նիդերլանդների «ՆԻՈԴ» պատերազմի, Հոլոքոստի ու ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտի, Հարավային Կալիֆորնիայի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների ինստիտուտի և «Հարյուրամյակի նախագիծ» հիմնադրամի կողմից:

Մարտի 7-ին դիտավորությունների և ժխտման խնդիրների քննարկումով հանդես եկան Ֆլորիդայի համալսարանի պրոֆեսոր Հանիբալ Թրեվիսը, Մասաչուսետսի Լոուվելի համալսարանի պրոֆեսոր Լևոն Չորբաջյանը և Դոկտոր Սեյհան Բայրակտարը` Ցյուրիխի համալսարանից: Հայոց ցեղասպանության դերը 20-րդ դարի ռազմականացման հարցում քննարկեց դոկտոր Ուգյուր Ումուտ Ունգյորը` Ուտրեխտի համալսարանից: Հայոց ցեղասպանության համատեքստում ժողովրդագրական ու վիճակագրական ուսումնասիրությունների խնդիրներին անդրադարձավ դոկտոր Յակուբ Բիյակը` Հարավսլավիայի միջազգային տրիբունալից: Ցեղասպանության ուսուցման մեթոդոլոգիան ներկայացրեց Ջոյս Սահյունին` Քվեբեկի «Դյուրոքեր» քոլեջից, իսկ հայ գրականության մեջ արծարծումները քննարկեց դոկտոր Բարլո Տեր-Մկրտիչյանը` Ֆրեզնոյի պետական համալսարանից: Մշակութային ժառանգության ու ժխտողականության հարցերը դիտարկեցին դոկտոր Նանոր Կեբրանյանը` Կոլումբիայի համալսարանից և դոկտոր Յուջին Սենսենիգ-Դաբուսը` Նոտր Դամի համալսարանից:
mfa.am
Tags: Այցելություններ տպավորություններ, Իրադարձություններ.դեպքեր
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments