niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Նիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների Հարթակի հավաքատեղին Մաստրիխտն էր

Նիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների ներկայացուցիչների մասնագիտական ժողով-հավաքները պարբերական բնույթ են կրում: Այն միտված  է  խթանելու նիդերլանդահայ համայնքներում նոր սերնդի կրթությանն ու հայեցի դաստիարակմանը, աշխատանքային մասնագիտական փորձի փոխանակման ընդլայնմանը: Համատեղ կրթական այս ծրագիրն ունի «Հարթակ» անվանումը:
Այս անգամվա Հարթակի հավաքատեղին 2014-2015 թ ուսումնական տարվա նախագահությունը ստանձնած Մաստրիխտ քաղաքն էր, որը ստանձնել էր հյուրընկալողի պատիվը:
Հարթակի ժողովին տանտերերից բացի մասնակցում էին Ալմելոյից, Նայմեխենից, Վեստերֆորդից և Ամստերդամից ժամանած դպրոցների տնօրեններ, մանկավարժական կոլեկտիվների ուսուցիչներ: Ժողովը բացեց և ողջույնի խոսք ասաց «Անի» հայ համայնքի և Սուրբ կարապետ» եկեղեցու ծխական խորհրդի նախագահ Լևոն Սարգիսը, այնուհետև Հարթակի հիմնադիր, տիկին Սվետա Աբրահամյանը հակիրճ  ներկայացրեց «Հարթակ»-ի գաղափարի ստեղծման նախապատմությունը,նպատակները,առայսօր կատարված աշխատանքները:
Մասնակիցները հակիրճ ներկայացրեցին  մայր հայրենիքում և սփյուռքում իրենց ծավալած աշխատանքային գործունեությունն ու փորձը, որից հետո օրակարգում մասնագիտական հարցերի ծավալուն  քննարկումն էր: Հայոց լեզվի ուսումնասիրման, վերլուծության և մատուցման  մեթոդիկայի մասին դասախոսություններով հանդես եկան Նայմեխենի դպրոցի մայրենի լեզվի ուսուցչուհիներ Թինա Մաթևոսյանը,  Նարինե Մելքոնյանը, Մաստրիխտի դպրոցի ուսուցիչ Արտակ Մանուկյանը: Քննարկվող  նյութերի շուրջ իրենց հարուստ փորձով ու գիտելիքներով կիսվեցին Ալմելոյի դպրոցի տնօրեն Մանուկ Մկրտչյանը և Հարթակի հիմնադիրը' Նայմեխենի հայ համայնքի ղեկավար, տիկին Սվետա Աբրահամյանը:
Ծավալված մտքերի փոխանակմանը մասնակցեցին նաև Պերճ Ասատուրեանը (Մաստրիխտ),Անժելա Անդրեսյանը,Սեդա Գրիգորյանը(Ալմելո),Վալենտին Խաչիկյանը(Վեստերֆորդ),  որպես դիտորդներ Ամստերդամի դպրոցի ուսուցչուհիներ Անուշ Շահբազյանն ու Ալիսա Մովսեսյանը:
Նիդերլանդների կիրակնօրյա դպրոցների մանկավարժների ժողովն անրադարձավ Հարթակի կանոնադրական որոշ հարցերի:Քննարկումների արդյունքում ՝որոշակի լրացումների և փոփոխությունների արդյունքում,  վերջնական տեսքի բերվեց Հարթակի կանոնակարգը, թեև գործնականում միշտ էլ հնարավոր կլինի հետագա քննարկումներում կատարելագործել այն:
Ժողովի ավարտին,նախագահող Արտակ Մանուկյանի առաջարկությամբ ընդունվեց հուլիս ամսին Նիդերլանդների թագավորության հայկական կիրակնօրյա դպրոցների աշակերտների մասնակցությամբ Եղեռնի հարյուրամյակին նվիրված միջոցառման անցկացման ծրագիրը՝«ՄԵՐ ԱՐՅԱՆ ԳԻՆԸ» խորագրով:
Հավանության արժանացավ նաև ապագայում երգի և ստեղծագործական փառատոնների անցկացման գաղափարը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց շարունակական և փոխադարձ կապի պահպանման,միմյանց հետ նյութերի և դպրոցական ծրագրերի փոխանակման սկզբունքի վերաբերյալ:
Վերջում ժողովի մասնակիցները միմյանց հայակրթման գործընթացում հետագա հաջողություններ մաղթեցին, ՝ շրջայց կատարեցին «Սուրբ Կարապետ» եկեղեցու հյուրընկալ սրահում և հրաժեշտից առաջ լուսանկարվեցին:
Ա.Կնյազյան
«Նիդերլանդական Օրագիր»

almdp

Tags: Նիդերլանդական օրագիր, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments