niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 100-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՖԼԵՇՄՈԲԸ ՑՆՑԵԼ Է ԲՐՅՈՒՍԵԼԸ

Երեկ Բրյուսելի սրտում մեծ ֆլեշմոբ է տեղի ունեցել` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, ինչի մասին «Իրավունքը» զրուցեց Բելգիայում հայտնի «Հայք» պարախմբի մենապարող, դերասան ՍԱՐԳԻՍ ՍԻՄՈՆՅԱՆԻ հետ, ով վերոնշյալ միջոցառման գլխավոր դերակատարներից մեկն էր. «Ֆլեշմոբի գաղափարն ու կազմակերպումը «Եվրոպահայերը հանուն Հայաստանի զարգացման» հասարակական կազմակերպությանն էր, որի հետ համագործակցում էին «Բելգիայի Միացյալ հայեր» խումբը եւ մեր տաղանդավոր երիտասարդությունը, որն այսօր մեծ շարժիչ ուժ է բելգիական հայ համայնքում: Ֆլեշմոբի հիմնական նպատակն էր օտարերկրացիներին տեղեկացնել Մեծ եղեռնի մասին, իսկ մեր  հայրենակիցներին համախմբել ապրիլի 24-ին Բրյուսելում կայանալիք հիշատակի եւ պահանջատիրության քայլերթին: «JOINUS»-ը, որը ստեղծեցինք, արդեն այսօր մեծ ճանաչում է ձեռք բերել սփյուռքում, որի գլխավոր նպատակն է բոլոր երկրներում, որպեսզի ապրիլի 24-ին մեծ բազմություն դուրս բերվի փողոց»: Թե ինչպիսի՞ ազդեցություն ունեցավ ֆլեշմոբը օտարերկրացիների վրա, հատկապես երբ հնչեց հայկական երաժշտություն ու բելգիահայերիտասարդությունը պարեց «Բերդը», Ս. Սիմոնյանը նշեց. «Օտարերկրացիների մոտեցումն, իրոք, շատ ոգեւորիչ էր: «Արցախ» երաժշտության ներքո հնչած կատարումն, ուղղակի, ցնցել էր մարդկանց: Լսեցինք շատ մեծ գովասանքի խոսքեր: Ի դեպ, պարողների մեջ նույնիսկ կային տարբեր ազգերի ներկայացուցիչներ, ովքեր շատ վարպետորեն կատարեցին իրենց վրա դրված առաջադրանքը: Այս պահին արձագանքը շատ մեծ է բոլորի մոտ եւ ոգեւորիչ: Տարբեր տեղերից ստանում ենք շնորհավորանքներ եւ պատրաստակամություն ապրիլի 24-ին իրենց օտարերկրացի ընկերների հետ ներկա գտնվել քայլերթին: Սպասենք մինչեւ ապրիլի 24-ը հաջորդ անակնկալին»:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
«Իրավունք»
թերթ

Կիրակի, 12 Ապրիլ 2015

Tags: Լուսանկար. տեսանյութ, Հետաքրքիր է, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments