?

Log in

No account? Create an account

Previous Entry | Next Entry

Հրապարակվել է աշխարհի ամենից կրոնապաշտ երկրների ցանկը. Հայաստանը երկրորդն է

«Win/Gallup International Association»-ը հրապարակել է աշխարհի ամենից կրոնապաշտ և ամենից անհավատ երկրների ցանկը: Ինչպես հաղորդում է «Թելեգրաֆ»-ը, ցանկը կազմվել է սոցիալական հարցումների հիման վրա: Հարցումներին, որոնք իրականացվել են դեմառդեմ, հեռախոսով կամ առցանց տարբերակով, ներառվել է մոտ 64 հազար մարդ` 65 երկրից:

Արդյունքում պարզվել է, որ աշխարհի ամենակրոնապաշտ երկիրը Թաիլանդն է: Այդ երկրի բնակիչների 94%-ն իրեն հավատացյալ է անվանել: Երկրորդ տեղում հայտնվել են միաժամանակ Հայաստանը, Բանգլադեշը, Վրաստանը և Մարոկկոն: Այդ երկրների բնակիչների 93%-ը հայտնել է, որ հավատում է Աստծուն:

Գործակալությունը կազմել է նաև աշխարհի ամենաանհավատ երկրների հնգյակը: Առաջին տեղում է հայտնվել Նիդեռլանդները (բնակիչների 26%-ն է հավատացյալ), Չեխիան (բնակիչների 23%-ն է հավատացյալ), Շվեդիան (բնակիչների 19%-ն է հավատացյալ), Ճապոնիան (բնակիչների 13%-ն է հավատացյալ) և Չինաստանը (բնակիչների 7%-ն է հավատացյալ):