niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Gezamenlijke verklaring over herdenking Armeense genocide









Համագործակցող հոլանդահայ կազմակերպություններ

Համատեղ Հայտարարություն

1915-2015

Միասնաբար հիշատակենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը

Հոլանդացիներ, հայեր, թուրքեր, քրդեր, արամեացի-ասորիներ, հույներ

Ըստ EGAM, DurDe և ՀԲԸՄ-Եվրոպա մանիֆեստի` #Remember24April1915

1915-2015: Հարյուր տարի է անցել այն ժամանակներից, երբ Օսմանյան կայսրությունում սկսվեց Հայոց ցեղասպանությունը, որին զոհ գնացին մեկ ու կես միլիոն հայեր, ինչպես նաև այլ քրիստոնյաներ` արամեացի-ասորիներ և պոնտացի հույներ:

Հարյուր տարի, և դեռ շարունակվում է մարդկության դեմ իրագործված այս ոճրագործության ժխտումը: Ցեղասպանության հերքումը հանդիսանում է թուրքական պետության քաղաքականության ու դիվանագիտության հիմքնակետը, պետություն, որը հիմնադրվել է գլխավորապես հայերի ունեցվածքի բռնագրավման ու նրանց մշակույթի ոչնչացման շնորհիվ:

Հարյուր տարի անց, ցեղասպանության հերքումը կամ եղելության նսեմացումը կրկին նոր զոհերի պատճառ է դառնում, սնում է ազգայնամոլություն և ցեղամոլություն, պատճառ է դառնում հակամարտության և խեղդում ժողովրդավարությունն ու խոսքի ազատությունը Թուրքիայում: Ցեղասպանության ճանաչումը կարևոր է նաև ապագայում դրա կրկնությունը կանխելու համար:

Արդեն մի քանի տարի է ինչ աճող թվով ձայներ են լսվում թուրքական հասարակության մեջ ճանաչելու Հայոց ցեղասպանությունը և Թուրքիայում իսկ ոգեկոչելու այս ոճրագործության զոհերին: Այսպիսով 2010 թվականից ամեն տարի ապրիլի 24-ին հիշատակի միջոցառումներ են անցկացվում Թուրքիայում, որին իրենց մասնակցությունն են բերում եվրոպական հասարակության ներկայացուցիչները և սփյուռքահայերը:

Այս տարի Թուրքիան ցինիկաբար նախատեսել է նշել Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օրը հենց ապրիլի 24-ին, նոր փորձ կատարելով ստվերել Հայոց ցեղասպանության հիշատակումը: Այս կերպով, որպես ծայրահեղ տեսակի հմայքի արշավ Թուրքիան նաև նպատակ ունի կանխել միջազգային ներգրավվածությունը Հայոց ցեղասպանության հիշատակման հարցում:

Մենք` եվրոպացի, հայ, արամեացի-ասորի, թուրք և քուրդ քաղաքացիներս կոչ ենք անում բոլորին, ովքեր արդարության կողմնակից են, համախմբվել և խաղաղ ճանապարհով, ապրիլի 24-ին, աշխարհի բոլոր ծայրերում` Ստամբուլում, Երևանում, Հաագայում, Ասենում, Ալմելոյում և այլուր միասնաբար հիշատակել հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը:

Ցեղասպանության այս հիշատակումը վերաբերում է ոչ միայն թուրքերին և հայերին, այլ ողջ մարդկությանը: Ցեղասպանության ժխտման դեմ պայքարը շատերի պայքարն է աշխարհում, նաև թուրքական հասարակության մեջ: Մեր համատեղ քարոզարշավը համընդհանուր բնույթ է կրում: Սա ապագային ուղղված քարոզարշավ է համերաշխության, արդարության և ժողովրդավարության հաստատման համար:


  • Սա համերաշխության քարոզարշավ է, համերաշխություն բոլոր նրանց հետ, ովքեր պայքարում են պատմական ճշմարտության ճանաչման համար: Այստեղ բաժանարար գիծը թուրքերի և հայերի միջև չէ, այլ նրանց, ովքեր պայքարում են ժխտողականության դեմ և ովքեր քաջալերում են դա, անկախ նրանց ծագումից կամ ազգային պատկանելիությունից:

  • Սա արդարության քարոզարշավ է: Ցեղասպանությունը պետականորեն կազմակերպված ամենադաժան գործողությունն է և դրա հերքումը հանդիսանում է հանցագործություն ինքնին: ժխտողականության դեմ պայքարը հանդիսանում է պայքար ռասիզմի դեմ և հետևաբար ուղղված է ավելի իրավահավասար և արդար հասարակության ստեղծմանը:

  • Այս քարոզարշավը ժողովրդավարության զարգացման մասին է: Ոգեկոչելով նրանց, ովքեր անհետացել են, մարդկային պարտք է և վերականգնման խորհրդանշական իմաստ ունի, որը վերաբերում է մեզ բոլորիս: Ոգեկոչելով զոհերին Թուրքիայում, մենք նպաստում ենք խոսքի ազատությանը և հարցականի տակ դրնում այդ երկրում իշխանության վարած հակաժողովրդավարական գործելակերպը: Հայոց ցեղասպանության հիշատակումը, որտեղ էլ մենք նշենք, մեզ բոլորիս, հատկապես երիտասարդ սերնդին հնարավորություն է տալիս համախմբվելու համընդհանուր ժողովրդավարական արժեքների շուրջ` պատմական իրականությունը ընկալելու և միասնաբար ստեղծելու ավելի պայծառ ապագա:

Մենք կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր կիսում են այս արժեքները, ստորագրել այս հայտարարությունը և ներկա գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին և միասնաբար ոգեկոչել բյուրավոր նահատակների անմահ հիշատակը:

Tags: Առաջին էջ, Իրադարձություններ.դեպքեր, Կարևոր, Հոլանդահայ կայքեր, հաղորդագրություն. միջոցառում, հղումներ.կապ.համագործակցություն, քաղաքական.պաշտոնական
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments