niderlandakan (niderlandakan) wrote,
niderlandakan
niderlandakan

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Նիդերլանդների Արնեմ քաղաքում

Նիդերլանդների Արնեմ քաղաքում, ապրիլի 11-ին, տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ոգեկոչման միջոցառում, որը կազմակերպել էին Գերդերլանդի հայ կանանց միությունը, Արնեմի հայ երիտասարդների միությունը եւ Արնեմի Հայ առաքելական եկեղեցին` Նիդերլանդներում ՀՀ դեսպանության աջակցությամբ:

Կազմակերպիչների անունից ելույթներ ունեցան Մանուշակ Օհանեսյանը, Մինաս Արսենյանը եւ Ալիս Թովմասյանը: Միջոցառման մասնակիցներին իր խոսքն ուղղեց Նիդրելանդներում ՀՀ դեսպան Ձյունիկ Աղաջանյանը, ով կոչ արեց համախմբման ու համբերատարության: Դեսպանը մասնավորապես նշեց. «Մենք պահանջ ունենք` արդարության պահանջ, որը մեր համախումբ ջանքերն է պահանջելու, մեր համառությունն ու համբերատարությունն է պահանջելու` մեր անհողդողդ պայքարն առաջ տանելու, որպեսզի վերջ դրվի անպատժելիությանը, ինչը շարունակվում է սնվել մերժողական գաղափարներով, քաղաքական նպատակահարմարությամբ, բացառապես տնտեսական ու ռազմավարական շահերով առաջնորդվող իշխանություններով, որոնք, իրենց մարդու իրավունքների պաշտպանության ջատագովներ հայտարարելով հանդերձ, քաղաքական քաջությունը չունեն` հանցագործությունն իր անունով կոչելու, այն լիովին դատապարտելու, մի հանգամանք, որը խանգարում է ցեղասպանության կանխարգելման միջազգային հանձնառությունը լիարժեքորեն իրականացնելու»:

Ոգեկոչման միջոցառմանը կատարվեց հոգեհանգստյան կարգ: Մասնակիցները 100 մոմ վառեցին` ի նշան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի: Ներկայացվեցին հատվածներ 1983-1985թթ. Նիդերլանդների հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված «Բաբելոնի աշտարակ» հաղորդաշարից, որը նվիրված է եղել Հայոց ցեղասպանությանը: Երաժշտական համարներ կատարվեցին «Նավասարդ» երգչախմբի կողմից, Հայոց ցեղասպանությանը նվիրված ստեղծագործությունների արտասանությամբ հանդես եկան «Նոր այգ» կիրակնօրյա դպրոցի սաները:

Tags: Այցելություններ տպավորություններ, Առօրյա, Իրադարձություններ.դեպքեր, հղումներ.կապ.համագործակցություն
Subscribe
  • Post a new comment

    Error

    default userpic

    Your reply will be screened

    Your IP address will be recorded 

    When you submit the form an invisible reCAPTCHA check will be performed.
    You must follow the Privacy Policy and Google Terms of use.
  • 0 comments